ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբան
Բլոգոսֆերա![ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբան](/timthumb.php?src=disc/15-06-24/f6ec332f99b3726fd8d2c57158ee9644.jpg&w=780)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի»,- նշել է նա:
![](banners/armflix.jpg)