ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը
Սպորտ![ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը](/timthumb.php?src=disc/16-06-24/7db4735e365928e636b28d144a3e883c.jpg&w=780)
«Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է վեց ֆուտբոլիստներից կազմված ցուցակ, ովքեր հաստատ չեն վաճառվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ անձեռնմխելի ֆուտբոլիստների թվում են դարպասապահ Անդրե Օնանան, պաշտպաններ Դիոգո Դալոտը և Լիսանդրո Մարտինեսը, կիսապաշտպան Կոբի Մայնուն, ինչպես նաև հարձակվողներ Ռասմուս Հոյլունդն ու Ալեխանդրո Գարնաչոն։
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։
2023/24 մրցաշրջանում Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր լիգայի մրցաարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը։
![](banners/armflix.jpg)