Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի
Արտաքին Քաղաքական![Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի](/timthumb.php?src=disc/16-06-24/38c570cb63e8dbd537849c5363733fa4.jpg&w=780)
Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու երկրի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքին, հայտարարել է Նորվեգիայի կառավարությունը։
«Նորվեգիան ներկայումս հատկացնում է լրացուցիչ 1,1 միլիարդ՝ աջակցելու Ուկրաինային իր էներգետիկ ենթակառուցվածքը վերականգնելու համար: Նորվեգիան սերտ երկխոսություն է վարելու Ուկրաինայի հետ ֆինանսական միջոցների օգտագործման հարցում»,- ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)