Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել
Արտաքին Քաղաքական![Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել](/timthumb.php?src=disc/16-06-24/8e5a817155bdb193f144b47b4443a331.jpg&w=780)
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Ալեքսանդր Լուկաշենկոյի նախօրեին հնչեցրած խոսքերն անվանել է «անընդունելի» և «վրդովիչ»՝ հավելելով, որ դրանք «հնչում են որպես բացահայտ հակասեմիթական մեկնաբանություն»:
Նախարարության եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը այս հարցով բողոք է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպանին, ասել է Կացը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը, մեկնաբանելով երկրում կոռուպցիոն սկանդալը, ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ պատասխանատվության ենթարկվածների կեսից ավելին հրեաներ են։
![](banners/armflix.jpg)