Հայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերում
Սպորտ![Հայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերում](/timthumb.php?src=disc/16-06-24/edeedda42c6f9baaee9b2767aa3e77bf.jpg&w=780)
Հայաստանի ներկայացուցիչները Կազանում ընթացող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել:
Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն:
Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին:
Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը և 65 կգ քաշային Դավիթ Վարդանյանը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել են մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Կազանում կայացած ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ նվաճել է սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ ատիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել նաև սեղանի թենիս և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից:
Հունիսի 20-ից մերոնք հանդես կգան նաև կոխ մարզաձևում:
![](disc/16-06-24/f2578ec60ca36bae14a517c23c6ae0bd.jpg)
![](disc/16-06-24/0e582fbc67fbd460b9ea6d764f701ace.jpg)
![](disc/16-06-24/7fac4cdfd453be53108821b48337f3ab.jpg)
![](disc/16-06-24/a3d148843cbb8e1ebfef70f5e1cfd516.jpg)
![](banners/armflix.jpg)