Ինչ եղանակ կլինի Կարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные истории 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ) Երկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ) Ուղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան 16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող է Մեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Ավինյանը 

Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը

Բլոգոսֆերա

Շարժման իրական «զենքը»

Հասկանում եմ, որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։

- Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։

- Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։

«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։

Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։

Սուտը

Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։ 
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։

Բերետը

Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։

Արդարացնողները

Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։

Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։

Շարժման շարունակությունը

Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։ 
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։ 
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարԸմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին Ուղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիս Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված Ինչ եղանակ կլինիԿարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные историиՊտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրելՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարՏավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու. Արմեն Գրիգորյան2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ)Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդինԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավորԿա հեղեղումների վտանգ. նախազգուշացումՈւղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել. Armlur.am Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող էՈւշադրություն․ շչակ է գործարկվելու Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել. Արմեն ԳրիգորյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Ավինյանը Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըԱվտոհետապնդում` մայրաքաղաքում․ վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկըՀիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Հնարավոր են ֆինանսական խնդիրներ. հունիսի 26-ի աստղագուշակ Լույս չի լինի 7 մարզում և ԵրևանումՀունիսի 26. Օրվա խորհուրդԵրկար ժամանակ գազ չի լինիՍամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ. «Հրապարակ»2 բնակարան, 16 մլն տարեկան եկամուտ. Եվրոպամետ արդարադատության փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»Ատելության մունետիկները. «Հրապարակ»«Հրապարակ». Սրբազանը կայցելի Սյունիք615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան ՍարգսյանՀայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել. Պրոֆեսոր, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ընտրվել է ղեկավար
Ամենադիտված