Երևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ) Ինչ եղանակ կլինի Կարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные истории 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ) Երկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ) Ուղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան 16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող է 

Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև Փաշինյանի հայտարարություններում. հայտարարություն

Հրապարակումներ

Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։

Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։

Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։

Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։

Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։

ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական, ինչպես նաև քաղաքական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։

Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար։

Արման Թաթոյան

Գեղամ Ստեփանյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ է կատարվում երևանյան մերսման սրահներում. քաղաքապետարանի անդրադարձը (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Փարաքարի և Մերձավանի ղեկավարներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են․մանրամասնում է ՔԿ-ն Աշխատանք չունեցող 18-ից 25 տարեկանները թմրամիջոց շրջանառելը «հեշտ աշխատանք» են համարում․ քննարկում Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարԸմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին Ուղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիս Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված Ինչ եղանակ կլինիԿարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные историиՊտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրելՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարՏավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու. Արմեն Գրիգորյան2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ)Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդինԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավորԿա հեղեղումների վտանգ. նախազգուշացումՈւղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել. Armlur.am Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող էՈւշադրություն․ շչակ է գործարկվելու Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել. Արմեն ԳրիգորյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Ավինյանը Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըԱվտոհետապնդում` մայրաքաղաքում․ վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկըՀիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Հնարավոր են ֆինանսական խնդիրներ. հունիսի 26-ի աստղագուշակ Լույս չի լինի 7 մարզում և ԵրևանումՀունիսի 26. Օրվա խորհուրդԵրկար ժամանակ գազ չի լինիՍամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ. «Հրապարակ»
Ամենադիտված