2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում
Տնտեսություն![2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում](/timthumb.php?src=disc/17-06-24/188d15d9a370f57d0e51c89adc167b93.jpg&w=780)
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵկ-ից։
2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:
![](banners/armflix.jpg)