Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է Լուկաշենկոյին
Աշխարհ![Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է Լուկաշենկոյին](/timthumb.php?src=disc/17-06-24/5903ecaa3a5aa718304d7690f4489270.jpg&w=780)
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին անընդունելի են, վրդովեցուցիչ և հակասեմական։ Այս մասին հայտնում է JNS գործակալությունը։
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպանին։
Հունիսի 14-ին Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը քննարկել էր երկրում տեղի ունեցած վերջին կոռուպցիոն սկանդալները։ Նա նշել էր, որ պատասխանատվության ենթարկված երեք տասնյակ պաշտոնյայից կեսից ավելին հրեաներ են։
«Թվարկված է երեք տասնյակ մարդ։ Կներեք, ես հակասեմական չեմ, բայց կեսից ավելին հրեաներ են։ Դա նրա մասին է, որ մենք հատուկ, արտոնյալ դիրք ունենք, որ նրանք գողանում են և չեն մտածում իրենց ապագայի մասին»,- հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ, նա նշել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ ներառյալ հրեաները, բելառուսները, ռուսները, ուկրաինացիները և լեհերը։
![](banners/armflix.jpg)