Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը
Համաշխարհային Մամուլ![Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը](/timthumb.php?src=disc/17-06-24/3ecd0c8b866d86d9f25ce2855e657f4a.jpg&w=780)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարներին տեղեկացրել է ռազմական կաբինետի լուծարման մասին, որը ստեղծվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո, գրում է Zakon.kz-ն։
Պատճառը ռազմական կաբինետի նախարար, Իսրայելի խորհրդարանի անդամ Բենի Գանցի հրաժարականն է, գրում է The Jerusalem Post-ը։
«Կաբինետը կոալիցիոն համաձայնության մեջ էր։ Հենց Գանցը հեռացավ, կաբինետի կարիքն այլևս չկա», - բացատրել է Նեթանյահուն:
Վարչապետը նաև ասել է, որ ռազմական նոր կառավարություն, որը բաղկացած կլինի կոալիցիոն կուսակցությունների առաջնորդներից, չի ձևավորվի։
![](banners/armflix.jpg)