Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկից
Աշխարհ![Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկից](/timthumb.php?src=disc/17-06-24/81fe06123de6f419687251699f3c2588.jpg&w=780)
Եթե Կիևը հրաժարվի ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշված խաղաղ առաջարկներից, ապա հաջորդ պայմաններն ավելի բարդ և դաժան կլինեն։ Այս նախազգուշացումն արել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը հայտարարեց բանակցությունների համար Մոսկվայի պատրաստակամության մասին՝ նախանշելով մի շարք պայմաններ։ Դրանց թվում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից հրաժարվելը և զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից՝ ԼԺՀ, ԿԺԴՀ, Խերսոնի, Զապորոժիեի շրջաններից։
![](banners/armflix.jpg)