Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակը Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը Քերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Տղամարդն իր հղի կնոջ հետ վիճելուց հետո վթարի է ենթարկվել. ընտանիքը մահացել է 

Ակցիային անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել էր 11 անձ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձանցից 10-ին ներկայացվել են մեղադրանքներ․ 3 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում դատարանի որոշումներով մեղադրյալներից 3–ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3–ի նկատմամբ՝ տնային կալանքը (մեկը՝ համակցված գրավով)։ Մյուս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Մեկ անձ արգելանքից ազատ է արձակվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Տղամարդն իր հղի կնոջ հետ վիճելուց հետո վթարի է ենթարկվել. ընտանիքը մահացել էՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել. Մհեր ՄելքոնյանԻնչ է կատարվում երևանյան մերսման սրահներում. քաղաքապետարանի անդրադարձը (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Փարաքարի և Մերձավանի ղեկավարներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են․մանրամասնում է ՔԿ-ն Աշխատանք չունեցող 18-ից 25 տարեկանները թմրամիջոց շրջանառելը «հեշտ աշխատանք» են համարում․ քննարկում Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարԸմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին Ուղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիս Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված Ինչ եղանակ կլինիԿարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные историиՊտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրելՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարՏավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու. Արմեն Գրիգորյան2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ)Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդինԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավորԿա հեղեղումների վտանգ. նախազգուշացումՈւղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված