Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հասարակություն![Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը](/timthumb.php?src=disc/17-06-24/c617b608649f615bff5f0715212d7718.jpg&w=780)
Հունիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման` 4, ուժեղ կարկուտի՝ 3, դժբախտ պատահարի, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, որոնողափրկարարական, դարափուլի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ջրահեղձման` 1-ական, օձի նկատման՝ 107, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, թունավորման, վայրի կենդանիների հարձակման` 10-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 53 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 10 մարդ:
![](banners/armflix.jpg)