Ի՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Չեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակը 

Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊ

Իրավունք

Ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, իսկ այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը։

Կարևորելով ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար անձամբ է այցեր իրականացնում և ծանոթանում առկա խնդիրներին, որոնք բազմաթիվ են։

«Պետք է արձանագրեմ, որ տարբեր պատճառներով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, և այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության։ Առկա են թարգմանությունների ապահովման հետ կապված խնդիրներ, կացարանային ոչ բավարար պայմաններ և այլն»,-ընդգծել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն այս համատեքստում անդրադարձել է կացարանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։

Քննարկման շրջանակներում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կարևոր է համապատասխան փորձագիտական աջակցությունը ծրագրերի նախագծման հարցում։ Առանցքային է նաև քննարկումների  գործընթացում բռնի տեղահանված անձանց ներգրավումն ու նրանց լսելիությունն ապահովելը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում փախստականների պաշտպանությանը վերաբերելի օրենսդրական դաշտն ու քաղաքականությունը, ոլորտում առկա մարտահրավերները, փախստականների ինտեգրման հետ կապված խնդիրները և խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև։

Պանելային քննարկումը, որին մասնակցել են  Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, գրասենյակի Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, պետական իրավասու մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Տղամարդն իր հղի կնոջ հետ վիճելուց հետո վթարի է ենթարկվել. ընտանիքը մահացել էՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել. Մհեր ՄելքոնյանԻնչ է կատարվում երևանյան մերսման սրահներում. քաղաքապետարանի անդրադարձը (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Փարաքարի և Մերձավանի ղեկավարներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են․մանրամասնում է ՔԿ-ն Աշխատանք չունեցող 18-ից 25 տարեկանները թմրամիջոց շրջանառելը «հեշտ աշխատանք» են համարում․ քննարկում Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարԸմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին Ուղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիս Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված Ինչ եղանակ կլինիԿարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные историиՊտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրելՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարՏավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու. Արմեն Գրիգորյան2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան
Ամենադիտված