Հայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի Թովմասյան Ֆինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ակցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Ինչո՞ւ է Միրզոյանը մեկնում Տալլին Ի՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Չեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը 

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա Կարապետյանց

Հրապարակումներ

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե միջազգային դերակատարները իսկապես պատրաստ են աջակցել ՀՀ-ին, ՀՀ ժողովրդին, պետությանը՝ դառնալ ժողովրդավար, կայացած, ինստիտուցիոնալ պետություն, պետք է արձագանքեն՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ, ինչ վերաբերմունք ունի, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրվա իշխանությանը, ցույցերի կազմակերպիչներին կամ իրենց նախընտրած ուղիներին, այլ խոսքը վերաբերում է ՀՀ-ին ու հայաստանցիներին։

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել։ Իմ հիշողության մեջ սա ամենամեծ թիվն է տուժողների»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը՝ այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։ Մեր այն փաստմանը՝ շարժման առաջնորդները հայտարարում են, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ոստիկանության եւ գործող իշխանությունների վրա, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Սա ստանդարտ իրավիճակ է։

Պետք է հասկանալ, որ վերջին 30 տարիների ընթացքում բոլոր ցուցարարները մեղադրում են օրվա իշխանություններին, բոլոր ժամանակների իշխանությունները մեղադրել են ցուցարարներին։ Մենք հազարավոր, հարյուրավոր դեպքեր ենք տեսել նմանատիպ ցույցերի, մեծ բախումների հետ կապված, բայց նաեւ պետք է հասկանալ, որ որեւէ իշխանություն մինչեւ այս պահն առանձնապես իրեն չի հռչակել՝ որպես ժողովրդավարության բաստիոն։ Այն, ինչ տեղի ունեցավ, դա ցավալիորեն կանխատեսելի էր, որ պետք է լինի ոստիկանության ուժի գործադրում. դրա մասին էին խոսում մի քանի իրադարձություններ։ Առաջինը՝ դեռ 2019-ին փակված գործերը, որոնք հարուցվել էին Սերժ Սարգսյանի ժամանակ՝ Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղ, լրագրողների նկատմամբ բռնություն։ Այդ գործերը Սերժ Սարգսյանի ժամանակ չէին փակվել, չէին կարճվել, որովհետեւ նա եւ իր թիմը հասկանում էր, որ այդ գործերը հենց այդպես փակել չի կարելի. դա ինչ-որ հետեւանք պիտի ունենա։

Արհեստականորեն ձգձգում էին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ գործերը փակվեցին։ Փակվեցին դեռեւս 2019-ին։ Դրան հաջորդեց բոլորովին վերջերս Լեւոն Երանոսյանի վերաբերյալ բացարձակ նույնանման իրավիճակ, որը մենք ունեցանք օրեր առաջ։ 2018-ին տեղի ունեցած գործընթացը, որի վերաբերյալ դատախազությունը քրեական գործ էր հարուցել, համարել էր, որ բավարար են հիմքերը դատարան ուղարկելու համար, մեղքը ապացուցված էր համարել եւ ապացույցները բավարար էր համարել, եւ տարիներ շարունակ այդ գործը քննվեց դատարանում, բայց մի քանի օր առաջ այդ գործը բարեհաջող կարողացան փակել՝ օգտագործելով օրենքի հնարավորությունները՝ մի մասը վաղեմության ժամկետով, մի մասն էլ համաներումով։

Այնքան ձգձգեցին, մինչեւ վաղեմության ժամկետով մի հոդվածով չեղարկեցին, մյուսով արդեն ընկնում էր համաներման օրենքի տակ։ Դա հաջորդ ցուցիչն էր, որ լինելու են բախումներ եւ վերջապես բախումներին նախորդող օրերին գործող իշխանության՝ տարբեր ռանգի չինովնիկներ անընդհատ խոսում էին բախումների մասին, եւ բախումներից ժամեր առաջ վարչապետը հանրային թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը կատարում է իր գործողությունները, պատմեց՝ ինչպես է ինքը ներել այն ոստիկաններին, որոնք այդ թվում նաեւ իր նկատմամբ են բռնություն կիրառել ու ասաց, որ ոստիկանության պատասխանատվության հարց չի բարձրացվելու։

Ակնհայտ էր, որ իշխանությունները հրահանգ են տալու տանել բախումների եւ օգտագործել ուժ, շատ կոշտ գնալ բախումների։ Բոլոր ժամանակների իշխանությունները, ոստիկանությունը շատ լավ տեղեկացված են, թե ինչպես է կարելի պրովոկատորների միջոցով այդ ամենը կազմակերպել։ Ամեն դեպքում այդ ուժը կիրառվելու էր, քանի որ ամեն ինչ խոսում էր դրա մասին»։ Իսկ թե արդյոք կա՞ր անհրաժեշտություն այդ ուժը կիրառելու եւ արդյոք դա իրավաչա՞փ էր, իրավապաշտպանն ասաց. «Իմ տեսած տեսանյութերով՝ հրապարակային եւ ոչ հրապարակային տեսանյութեր, որ նայել եմ, ամբողջ գնահատականը, դեռ պատկեր չունեմ։ Չեմ գտնում, որ այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկություններով՝ անհրաժեշտություն է եղել լուսաձայնային նռնակներ օգտագործելու։

Այն պատրվակը՝ իբր շշեր են նետվել ոստիկանության նկատմամբ, չի կարող հիմք հանդիսանալ լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ Այսինքն՝ այդ աստիճանի լարվածություն եւ այդ տեսակ հետեւանքների համար մի քանի շիշ նետելը բավարար հիմնավորում չէր կարող համարվել։ Այն տեսանյութերը, կադրերը, որ տարածվում են, որ մարդիկ, ցուցարարները շշեր ու քարեր են շպրտում, դրանք եղել են արդեն կրակոցից հետո, եւ դա գուցե արձագանքն էր ցուցարարների՝ տեղի ունեցածի նկատմամբ։ Պետք է շատ հստակ, ազնիվ լինել, որ այդ նույն տեսանյութերում նաեւ ոստիկանների կողմից են շշեր եւ քարեր նետվում ցուցարարների ուղղությամբ։ Դա այնքան ակնհայտ է։ Եթե ուժ գործադրել- չգործադրելու անհրաժեշտությունը դեռ կասկածի տակ է՝ կարիք կար, թե՝ ոչ, ապա այն մեթոդը, որով օգտագործել են լուսաձայնային նռնակները, դա արդեն իսկ ես հենց հիմա կարող եմ որպես հանցագործություն գնահատել։

Դա ունի հատուկ կարգ կիրառելու եւ այդ կարգն ամբողջությամբ խախտվել է՝ սկսած նրանից, որ բարձրախոսով բավարար բարձր պիտի հայտարարվեր, որ օգտագործվելու են հատուկ միջոցներ, վերջացրած, թե ինչպես են մարդկանց ուղղությամբ, խիտ բազմության ուղղությամբ կրակել այդ նռնակները։ Դրա հետեւանքները մեծ թվով վնասվածք ստացած տուժողներն են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Տղամարդն իր հղի կնոջ հետ վիճելուց հետո վթարի է ենթարկվել. ընտանիքը մահացել էՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել. Մհեր ՄելքոնյանԻնչ է կատարվում երևանյան մերսման սրահներում. քաղաքապետարանի անդրադարձը (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Փարաքարի և Մերձավանի ղեկավարներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են․մանրամասնում է ՔԿ-ն Աշխատանք չունեցող 18-ից 25 տարեկանները թմրամիջոց շրջանառելը «հեշտ աշխատանք» են համարում․ քննարկում Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարարԸմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին
Ամենադիտված