Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից
Սպորտ![Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից](/timthumb.php?src=disc/17-06-24/0cd49ab9a5941ff908a8a90bcb15d541.jpg&w=780)
Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր 2022 թվականի դեկտեմբերից։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Վահե Գևորգյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
![](banners/armflix.jpg)