Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելու Մի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան Մենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը» Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ «Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ Զատուլին Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը 

Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ: 2018 թվականից սկսյալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առավել ևս, հաճախ կարելի էր հանդիպել բռնապետություն, ավտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձությունների ֆոնին այդ ամենին վերստին ականատես եղանք բոլորս: Նաև իրենց քարոզած «դեմոկրատական արժեքները» իրենց շահերին զոհած «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանավորած ու ֆինանսավորած, այսպես կոչված, «բարեփոխումներով» ստացվել է, ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է նկատել, «բարեփոխված գեստապո»:

Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու բզկտելու, խմբակային հարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղետաբեր ռեժիմի դեմ հրապարակայնորեն արտահայտվողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ պետության, ո՛չ էլ, առավել ևս, մարդկայնության հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրված է Փաշինյանի ու նրա կամակատարների միջոցով իրականացվող արտաքին կառավարում՝ ընդգծված արևմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձևական առումով Փաշինյանը և նրա ՔՊ-ն ընտրվել են 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով, ավելի ճիշտ՝ ինքնավերարտադրվել են՝ գրանցված ընտրողների համատարած պասիվության, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդեն դադարել են լինել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն՝ իրենց քաղաքական էությամբ ու բովանդակությամբ: Այս խումբը, Փաշինյանի գլխավորությամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, ավելին՝ այդ խոստումների հիման վրա ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարության ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրությամբ ձևավորված մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակության ներկայիս տրամադրություններին և չի արտացոլում այդ տրամադրությունները:

Գործնականում Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը զավթված է նույն այդ ժողովրդից՝ իրենց ընտրված ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիորեն իրեն ենթարկվող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նույն այդ հասարակության ակտիվ զանգվածին: Բայց սա բռնապետությո՞ւն է: Մեծ հաշվով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բավականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչությամբ. «Մի՛ շփոթեք բռնապետությունը խուլիգանապետության հետ»: Եվ իսկապես էլ՝ բռնապետությունը, որպես կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնվում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրա: Տվյալ դեպքում՝ կարևոր չէ, թե ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դեպքում ուղղակի հնարավոր չէ կիրառել: Չկա գաղափար:

Ինչպես ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որևէ մեկին կամ որևէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մեկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, ավերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգևավճարը, «չաղ ու բախտավոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղետների հանգեցնող «խաղաղությունը» նույնպես գաղափարներ չեն: Ինչպես գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ այդ նույն կոռուպցիայի մեջ ընկղմվելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախոսությունը» մնում է պաշտոնը՝ դրանից բխող հետևանքներով՝ կարգավիճակ, փող և այլն... Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում ձևավորել բռնապետություն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանության պահվածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետևության, որ գործ ունենք պարզ խուլիգանապետության հետ: Ավելին, որոշ փորձագետներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսևորվում է տվյալ իշխանության գործունեությանն առնչվող ամեն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրության հետ հարաբերություններով:

Ըստ որում, դեռևս 2018-ին, երբ Փաշինյանի «թավիշը» գալիս էր, ավելի ճիշտ՝ եկավ իշխանության, ի թիվս քչերի, մեր թերթն էլ ուշադրություն հրավիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրա: Օխլոկրատիան այն է, երբ պետության ու ժողովրդի համար կենսական նշանակության հարցերի (ասենք՝ ոչ շատ կարևոր թվացողների ևս) վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե սահմանադրորեն ժողովրդի իշխանության կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճույքներով: Գործնականում այդպես էլ եղավ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրություններին (2018թ. դեկտեմբեր, 2021թ. հունիս), բովանդակային առումով փոփոխություն տեղի չունեցավ: Հիմնական փոփոխությունն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագորեն վերափոխվեց խուլիգանականի՝ գործնականում էլ ավելի ցածր մակարդակի վրա իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանությանը ենթարկվող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսևորում են, ինչպես դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամավորի վրա հարձակվելը, թե ցուցարարների, այդ թվում՝ կանանց, տարեցների վրա 15 րոպեում 25-30 նռնակ նետելը, թե որևէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրված ապօրինություն: Այդ ամենը, ինչպես նաև վերջին օրերին ծավալվող վայրագ ռեպրեսիաները հենց ասվածի ցցուն ապացույցներն են: Ամենից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակավին շարունակվում է: Գուցե կան մտածողներ, թե պետք է մինչև վերջ ընկնել, որպեսզի դրանից հետո սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորություն է այդպես կարծելը: Համենայն դեպս, եթե կա տարբերակ, ապա չարժե ապառաժներին բախվելով՝ ջարդուխուրդ լինել: Եթե կա տարբերակ, պետք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարավորինս շուտ ու այդ կետից արդեն սկսել բարձրանալ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելուՄի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակը
Ամենադիտված