Մի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան Մենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը» Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ «Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ Զատուլին Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը Քաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքից 

Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել հանձնաժողովի 2023 թ.-ի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ: Սա, ըստ հանձնաժողովի, պայմանավորված է ավել ի վաղ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով, խոսքը հանրային պաշտոն զբաղեցնողների կամ ծառայողների կողմից նվերների ստացմանն է վերաբերում: Մասնավորաբար, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ կատարվել է թույլատրելի նվերների շրջանակի փոփոխություն, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել է թույլատրելի նվերների ցանկի մեջ:

Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են հաշվառման: Այս փոփոխությունների արդյունքում N 01-Ն որոշմամբ սահմանված կարգերի և օրենքի միջև հակասություն է առաջացել: ««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ պետական արարողակարգի ծառայությունը իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը: Մինչև այս լրացման կատարումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելը, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը: Այս պարագայում անհրաժեշտ է նվերների հանձնման կարգով սահմանել համապատասխան նվերի հանձնման առավել սեղմ ժամկետներ:

Նախագծով առաջարկվում է հաշվառման ենթակա նվերների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին, սահմանել, որ եթե հանձնման ենթակա նվերը կենդանի է կամ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց հետո, իսկ նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝ համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ այն հանձնել գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային), իսկ վերջինս էլ պարտավոր է անհապաղ ապահովել նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե կամ ՏԻՄ օրենսդրությամբ սահմանված մարմնին: Նախատեսվում են օրենսդրական այլ փոփոխություններ ևս:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը
Ամենադիտված