Հովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
Սպորտ![Հովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն](/timthumb.php?src=disc/18-06-24/247b46df64a811eaaba641df0014671c.jpg&w=780)
Հայաստանի ծանրամարտի հավաքականն սկսել է պայքարն Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնությունում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։
Հովհաննեսը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։
Մրցաշարն անցկացվում է հունական Սալոնիկիում՝ հունիսի 15-ից 23-ը։
![](banners/armflix.jpg)