Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել. Արմեն Գրիգորյան «Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ) Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելու Մի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան Մենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը» Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ 

Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub

Հրապարակումներ

MediaHub-ը երեկ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը տուգանել է Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան «կարմիր գծերում» կայանելու և կայանման վճարը չմուծելու համար։ Բացի տուգանքը վճարելուց, որը կազմում է 5000 դրամ, ԱԺ աշխատակազմը ստիպված է եղել նաև վճարել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 Li մոդելի մեքենայի կայանման համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ գումարը, որ այսուհետ ԱԺ նախագահը կայանման խնդիր կամ հետո դրանից բխող տուգանքի ծանուցումների խնդիր չունենա։ 

Ի դեպ, մեզ ասացին՝ ԱԺ աշխատակազմից խնդրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ վերջինս ընդառաջի և բացառություն անի ԱԺ նախագահի մեքենայի համար՝ որպես հատուկ պահպանվող անձին սպասարկող տրանսպորտային միջոց, սակայն Ավինյանը մերժել է։ 

Մենք ԱԺ աշխատակազմից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ԱԺ աշխատակազմը Երևանի քաղաքապետարանից ԱԺ նախագահին սպասարկող 001 HH 01 պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենան «կարմիր գծերում» կայանելու և դրա դիմաց համապատասխան վճարումը չկատարելու համար կազմված վարչական ակտի ծանուցում երբևէ ստացե՞լ է, թե՞ ոչ (մեր տեղեկությամբ` ստացել է)։ Ե՞րբ է դա տեղի ունեցել, որո՞նք են եղել ԱԺ աշխատակազմի քայլերը, վճարվե՞լ է, արդյոք, Երևանի քաղաքապետարանից ստացված վարչական ակտով նախատեսված տուգանքը (5000 դրամ)։ Այս հարցին ԱԺ աշխատակազմից, չգիտես ինչու, չեն պատասխանել՝ երևի չեն նկատել նույն տառաչափով և նույն տառատեսակով ձևակերպված հարցը, չնայած նրան, որ մենք տեղյալ ենք՝ ԱԺ աշխատակազմն իսկապես վճարել է Երևանի քաղաքապետարանի ուղարկած այդ 5000 դրամ գումարը։ 

Բայց ԱԺ աշխատակազմի համար, հավանավար, պատվից վեր է եղել այդ հանգամանքը խոստովանելը, որ իրենք տուգանվել են և տուգանքն էլ վճարել։ Ի դեպ, քաղաքապետարանից ևս մեր այս հարցը շրջանցել էին։ Ամենայն հավանականությամբ՝ երկու գերատեսչությունների լրատվական ծառայությունները փոխհամաձայնեցված են ուղարկել մեր ուղարկած նույնաբովանդակ հարցման պատասխանները, որ իրար չհակասեն։ Բայց մեզ վստահեցրին, որ տուգանքն իսկապես վճարվել է։ 

Նաև հետաքրքրվել էինք, թե ԱԺ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկողը, արդյոք վճարո՞ւմ են «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության «կարմիր գծերում» կայանելու տարեկան վճարը։ Եթե այո, ապա քանի՞ մեքենայի համար է մինչ այս պահը վճարվել, և որքա՞ն է կազմել ընդհանուր գումարը։ ԱԺ-ից այս հարցին տվել էին հնարավորինս սպառիչ պատասխան․

«Ազգային ժողովի աշխատակազմը վճարում է ԱԺ աշխատակազմին պատկանող 31 տրանսպորտային միջոցի կայանման համար։ «Կարմիր գծերում» կայանելու համար յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան վճարվել է 160 հազար դրամ»։

Ու թեև այս պատասխանում էլի չեն նշել՝ այդ 31 տրանսպորտային միջոցի մեջ մտնո՞ւմ է, արդյոք, ԱԺ նախագահին սպասարկող մեքենան, սակայն քաղաքապետարանից այդ փաստը հաստատել էին, որ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենայի համար այդ վճարումը կատարվել է։ Ստացվում է՝ Աժ աշխատակազմը տարեկան մոտ 5 մլն դրամ (31x160.000=4.960.000 դրամ) է վճարում ԱԺ աշխատակազմի մեքենաների, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենայի՝ մայրաքաղաքում անարգել կայանելու և պարբերաբար չտուգանվելու դիմաց։ 

Ի դեպ, Սիմոնյանին ուղեկցող երկու Toyota Prado ամենագնացների կայանման հարցն էլ առանձին է, բայց ԱԺ աշխատակազմից այս հարցին չեն պատասխանել, քանի որ այդ մեքենաներն իրենցը չեն՝ Պետական պահպանության ծառայության հաշվեկշռում են գտնվում, և դրանցով ՊՊԾ-ն է զբաղվում։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներինՓլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածըԵրբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել. Արմեն Գրիգորյան«Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ)Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ ՇարժումԹեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետՀարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելուՄի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Ամենադիտված