Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում
Հասարակություն![Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում](/timthumb.php?src=disc/18-06-24/638627454263c2af402820d2597b3016.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն 3-րդ թաղամասում գործող ՄԳ սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում, հաղորդում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը, ջերմահարվել սահնանգույցի առաստաղն ու բնակարանի 80 քմ տարածքում գտնվող պլաստմասսե իրերը:
![](banners/armflix.jpg)