Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել. ԱԽ քարտուղար «Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ) Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելու Մի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան Մենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը» 

Հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը: «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ, ինչպես նաև կնպաստի ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մասնակցային գործընթաց, որի արդյունքում նախարարի հրամանով ձևավորվել է նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Այն կազմված է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը գործել է հինգ ենթախմբերով, որոնք համակարգել են աշխատանքային խմբի անդամները՝ ըստ ոլորտային դերակատարման համապատասխանության: Նախագծի մշակմանը մասնակցել են նաև հրավիրված փորձագետներ՝ երիտասարդության և իրավական ոլորտներից, ինչպես նաև աջակցել են մի շարք միջազգային գործընկերներ:

Խումբն ուսումնասիրել է Լատվիայի և Լիտվայի երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը, նախագիծը քննարկվել է ՀՀ բոլոր մարզերում՝ ՏԻՄ երիտասարդության հարցերով զբաղվող պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների հետ (շուրջ 3 տասնյակ քննարկում, շուրջ 1000 մարդ): Նախագիծը լրամշակվել է վերոնշյալ քննարկումների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հետ քննարկման արդյունքում: Նախագծով սահմանվել են պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», «Երիտասարդական կազմակերպություն» և այլն, որոնց միջոցով պետությունն իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն: «Երիտասարդ» հասկացության սահմանման համար հիմք են հանդիսացել տեսական մոտեցումները՝ երիտասարդական ուսումնասիրությունների տեսամեթոդաբանական հենքը և ՀՀ-ում առկա երիտասարդական աշխատանքի փորձը՝ համադրված միջազգային և, մասնավորապես, Հայաստանի հետ համադրելի ժողովրդագրական պատկեր ունեցող և զարգացման ճանապարհ ընտրած եվրոպական մի շարք երկրների փորձով։ Հիմք ընդունելով Հայաստանում երիտասարդների տարիքային միջակայքը սահմանող իրավական, սոցիալական զարգացմանը միտված պայմանները, ինչպես նաև տեղական պրակտիկան և միջազգային մոտեցումները` որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35-ը: Այս տարիքային տիրույթում են կենտրոնացված հայ հասարակության մեջ երիտասարդների ամբողջական զարգացմանն ու բարեկեցությանն աջակցելուն ուղղված առաջնահերթությունները։

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը: Նախագծով սահմանվել է նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին հասկացությունը, որը ՀՀ ողջ տարածքում միավորում է երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքներն ազգային ու միջազգային մակարդակներում։ Փաստաթղթով սահմանվել են նաև ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքներն ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունները և գործառույթները, կարգավորվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Այսպիսով՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքներըԱնդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներինՓլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածըԵս պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել. ԱԽ քարտուղար«Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ)Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ ՇարժումԹեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետՀարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելուՄի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ամենադիտված