Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվել
Իրան![Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվել](/timthumb.php?src=disc/18-06-24/09bc6042d5e8552bc89b7f418fdb3c64.jpg&w=780)
Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր քաղաքում, 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է 10 կմ խորության վրա։
Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նահանգի մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները դեռևս մնացել են փլատակների տակ։
Քաշմիր քաղաքի քաղաքապետը, ում հայտարարությունը մեջբերել է IRNA գործակալությունը, նշել է, որ քաղաքում առնվազն երկու մարդ է մահացել շենքերից մեկի ճակատի փլուզման պատճառով։ Իրանի Ռազավի Խորասան նահանգի Կարմիր մահիկի ընկերության տնօրենը հավելել է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 փրկարարական ջոկատ, իսկ տարածաշրջանի շտապ օգնության ստորաբաժանումները բերվել են լիակատար պատրաստության:
Նշվում է, որ աղետի գոտում ապրում է մոտ 96,1 հազար մարդ։
![](banners/armflix.jpg)