Հայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր
Քաղաքական![Հայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր](/timthumb.php?src=disc/18-06-24/4d138c43f983ec73ca9116bd7767a5d5.jpg&w=780)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 18-ին շարունակել եմ շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
Հանդիպումներ եմ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:
![](banners/armflix.jpg)