Որքա՞ն գումար է Ադրբեջանը այս տարի վճարել՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել․ Թուրքագետ Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունեն Էլ ովքեր են հիասթափվել Սրբազանից ու նրա սկսած շարժումից. Հրապարակ Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ ՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյա ԵԽԽՎ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման մեկնարկը» Ֆրանսիան քաղաքական նպատակներ ունի մասնակցելու Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին Ջեյմս Օ՛Բրայենը կմեկնի Բաքու Ադրբեջանցի թեկնածուն առաջատա՞ր է Իրանի նախագահական մրցապայքարում 

Ֆրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով

Քաղաքական

Ֆրանսիացի մի շարք ականավոր քաղաքական և հանրային գործիչներ (շուրջ 100 գործիչ) դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը Հայաստան ուղարկելու խնդրանքով, հայտնում է Le Point-ը։ 

Նամակում նշվում է․ «Հայաստանի գոյատևումը վտանգված է, պարոն նախագահ։

Մենք՝ քաղաքական բոլոր ուղղությունների ընտրյալներս և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել շատ ֆրանսիացիների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգող չափազանց կարևոր իրավիճակին՝ Հայաստանի գոյությանը վերաբերող իրավիճակին: 

Մենք տեղյակ ենք այս հարցում Ձեր անձնական ներգրավվածության և Ֆրանսիայի մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք գործադրվում են նախագահական մանդատում ՝ օգնելու համար պանթուրքիզմին հավատարիմ ուժերի կողմից սպառնալիքների առջև կանգնած այս բարեկամ երկրին, որոնցից հիմնականներն այժմ կենտրոնացած են Բաքվում: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այս պետությանը պաշտպանական նպատակով ռազմական օգնություն տրամադրելու նախաձեռնության համար, այդ թվում՝ որոշակի սպառազինության մատակարարման և մեր լավագույն ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորների ուսուցման համար: 

Սակայն այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի ռեժիմին ստիպելու հրաժարվել իր ծավալապաշտական եւ քրեական ծրագրերից: Ադրբեջանը, որը գազից և նավթից ստացվող եկամուտներով զգալի ռազմական առավելություն է վայելում, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ, այժմ առավել քան երբևէ հակված է ռազմականացնել իրավիճակը: Դա դրսեւորվում է այն լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումը նրան հաջող է թվացել, իսկ ժողովրդավարության հանդեպ Հայաստանի բաց լինելը հանգեցրել է նրա մեկուսացմանը ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ 

Հայաստանի համար սա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որը սպառնում է նրա գոյությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց։ Նման սցենարի իրագործումն անկասկած աղետ կլինի մեր եղբայրների համար Հայաստանում, մի երկիր, որն այնքան մոտ է մեզ պատմությամբ ու արժեքներով։ 

Սա ծանր պարտություն կլինի մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր այն երկրների համար, որոնք աշխատում են միջազգային իրավունքի պահպանման և ուժի նկատմամբ արդարության հաղթանակի համար։ Պարոն նախագահ, մենք կարծում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է Ձեր ուշադրությունը գրավելու համար։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամենավատը տեղի չի ունեցել, հույս կա: Մենք հավատում ենք, որ դեռ ուշ չէ վտանգը կանխելու համար՝ ի ցույց դնելով ավելի ուժեղ զորահավաքի օրինակ՝ ի աջակցություն Հայաստանի։

Ուստի, մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ: 

Շնորհակալություն ուշադրության համար և խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր բարձրագույն հարգանքի արտահայտությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որքա՞ն գումար է Ադրբեջանը այս տարի վճարել՝ Հայաստանի տարածքով թռիչքների համարՈ՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել․ ԹուրքագետԴավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունենԷլ ովքեր են հիասթափվել Սրբազանից ու նրա սկսած շարժումից. ՀրապարակԵվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյաԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներինԵԽԽՎ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման մեկնարկը»Ֆրանսիան քաղաքական նպատակներ ունի մասնակցելու Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներինՋեյմս Օ՛Բրայենը կմեկնի ԲաքուԱդրբեջանցի թեկնածուն առաջատա՞ր է Իրանի նախագահական մրցապայքարումՀյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքըԱղավնավանք եկեղեցու մոտ քաղաքացուն գտել են մահացածԳազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-իՍրբազանի առաքելությունը. ՀրապարակԳավառում ընթանում է հայ-ռուսական երիտասարդական համաժողովըԱմփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքներըԱնդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներինՓլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածըԵս պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել. ԱԽ քարտուղար«Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ)Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ ՇարժումԹեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետՀարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելուՄի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են
Ամենադիտված