Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանը
Արտաքին Քաղաքական![Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանը](/timthumb.php?src=disc/19-06-24/63f9e24860c1ddb5cfe2a33bdb5b0a26.jpg&w=780)
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, գրում է APA-ն:
«Այդ պահանջներն ամրագրված են ՀՀ բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ է անում», - ասել է Հաջիզադեն:
![](banners/armflix.jpg)