Ծաղկալանջ գյուղում այրվել է ավտոմեքենա
Արտակարգ Պատահար![Ծաղկալանջ գյուղում այրվել է ավտոմեքենա](/timthumb.php?src=disc/19-06-24/d20e4e2a86987109014b212de288751d.jpg&w=780)
Հունիսի 19-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
![](banners/armflix.jpg)