Մեսսին վնասվածք է ստացել Չիլիի դեմ խաղում Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Հայ պատանի ծանրամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Պուտինը վստահություն է հայտնել՝ ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերով Նոր հանցագործության տեսակ. Երեւանում կեղծում են փաստաթղթեր ու վաճառում են արտագաղթածների բնակարաններ. Հետք Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Իրանում է․ քննարկում են ունեցել Չի կարելի թույլ տալ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի անցկացում. Ավետիք Իշխանյան Ամեն օր ստանում եմ լուսանկարներ @cityzenyerevan-ում մեր տարազներով նկարված երեխաներից. Սիրուշո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է․ Պեսկով 

Ադրբեջանում ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ենթարկվել են հետապնդումների

Քաղաքական
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։
 
Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից, և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշումներ են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ բռնություններ կիրառելով քաղաքական ակտիվիստների, անկախ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ևս ենթարկվել են հետապնդումների։ Զուգահեռաբար օրենսդրական բարդություններ են հարուցվում քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման հարցում։
 
Զեկույցը զրոյական է գնահատում ներկայիս կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության կազմի, ինչպես նաև օրենսդիր մարմնի ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Բացի այդ նույնկերպ զրոյական է նաև ընտրական օրենքների և ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից դրանց անաչառ կիրառումը։ Զեկույցն անհնար է համարում ընդդիմության հնարավորությունը մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալը։ Հետևապես՝ Ադրբեջանում քաղաքական միջավայրը ոչ բազմակարծիք է, ոչ մրցակցային։
 
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի երկարատև շրջափակումից հանգեցրել էր հումանիտար ճգնաժամի և որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունից հետո տեղի ունեցած զարգացումները ստիպեցին գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան։
 
Զեկույցը հարցադրում է կատարում «Արդյո՞ք կառավարությունը կամ իշխող ուժը միտումնավոր է փոխում երկրի կամ տարածքի էթնիկական կազմը, որպեսզի ոչնչացնի մշակույթը կամ թեքի քաղաքական հավասարակշռությունը մեկ այլ խմբի օգտին», որին ի պատասխան արձանագրվում է, որ «[Ադրբեջանի] Կառավարությունը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ՝ կրթական, մշակութային, քաղաքական և ռազմական բաղադրիչներով՝ կապված 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իր ջանքերի հետ: 2022 թ․ դեկտեմբերին այս ջանքերը հանգեցրին Լաչինի միջանցքի շրջափակմանը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում էր Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Շրջափակումը նախաձեռնել են ադրբեջանցիները, ովքեր իբր բնապահպան ակտիվիստներ են, սակայն լայնորեն ենթադրվում էր, որ նրանք կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ:

Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով էթնիկ հայ բնակչությունը բախվեց սննդի և դեղորայքի խիստ պակասի, ինչպես նաև տարածքից դուրս նրանց տեղաշարժի սահմանափակումներին»:
 
Նման և այլ բազմաթիվ անօրինություններն ու սահմանափակումները, բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության տարածաշրջանային օջախի։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի Ադրբեջանի հարաբերություններ կառուցելիս։ Թեև կազմակերպությունը հստակորեն արձանագրում է այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, սակայն անհրաժեշտ է առավել առարկայական բնութագրել դրանք՝ որպես ցեղասպանական արարքներ՝ համապատասխան հետևանքներով և պատասխանատվության ամբողջական և ճկուն մեխանիզմներով»։ 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեսսին վնասվածք է ստացել Չիլիի դեմ խաղումՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՀայ պատանի ծանրամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումՊուտինը վստահություն է հայտնել՝ ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերովՆոր հանցագործության տեսակ. Երեւանում կեղծում են փաստաթղթեր ու վաճառում են արտագաղթածների բնակարաններ. ՀետքԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը Իրանում է․ քննարկում են ունեցելՉի կարելի թույլ տալ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի անցկացում. Ավետիք ԻշխանյանԱմեն օր ստանում եմ լուսանկարներ @cityzenyerevan-ում մեր տարազներով նկարված երեխաներից. ՍիրուշոՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունըՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է․ ՊեսկովՈրքա՞ն գումար է Ադրբեջանը այս տարի վճարել՝ Հայաստանի տարածքով թռիչքների համարՈ՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել․ ԹուրքագետԴավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ համակարգային բնույթ ունենԷլ ովքեր են հիասթափվել Սրբազանից ու նրա սկսած շարժումից. ՀրապարակԵվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆՀՀ-ն ձեռք է բերել որոշ զինատեսակներ, համագործակցելու սահմանափակում չկա․ Հնդկաստանի ՊՆ պաշտոնյաԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներինԵԽԽՎ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման մեկնարկը»Ֆրանսիան քաղաքական նպատակներ ունի մասնակցելու Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներինՋեյմս Օ՛Բրայենը կմեկնի ԲաքուԱդրբեջանցի թեկնածուն առաջատա՞ր է Իրանի նախագահական մրցապայքարումՀյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքըԱղավնավանք եկեղեցու մոտ քաղաքացուն գտել են մահացածԳազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-իՍրբազանի առաքելությունը. ՀրապարակԳավառում ընթանում է հայ-ռուսական երիտասարդական համաժողովըԱմփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքներըԱնդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներինՓլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածըԵս պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել. ԱԽ քարտուղար«Հաշվա՛րկ, մարտի՛». ուսումնական զորամասերում ավարտական քննություններ են (տեսանյութ)Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ ՇարժումԹեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետՀարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա․ հուշագիր է ստորագրվելուՄի օր երևի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. ՕհանյանՀայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են․ Սուրեն ՍուրենյանցՄենք կարևորում ենք Իտալիայի հետ կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազինԻնչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամենադիտված