Հանրության գերակա շահ ճանաչվեցին Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքներ Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Նախապատրաստվում ենք լողասեզոնի բացմանը․ ՆԳՆ-ն հորդորում է հետևել անվտանգության կանոններին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս. Ալեն Սիմոնյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լոռու և Տավուշի մարզերի տնտեսվարողների վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է Թանկարժեք մետաղների գները Բախվել են «Օպելն» ու «Նիսանը». կան տուժածներ 

Կիրանցի եկեղեցիները բուն հայկական են. ԿԳՄՍՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորմանը

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրության գերակա շահ ճանաչվեցին Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքներ ԻԻՀ քաղաքացին 70 անձից խարդախությամբ հափշտակել է 112.392.966 դրամ գումար․ նախաքննությունն ավարտվել էԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՆախապատրաստվում ենք լողասեզոնի բացմանը․ ՆԳՆ-ն հորդորում է հետևել անվտանգության կանոններին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս. Ալեն Սիմոնյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼոռու և Տավուշի մարզերի տնտեսվարողների վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է Թանկարժեք մետաղների գները Բախվել են «Օպելն» ու «Նիսանը». կան տուժածներ Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները «Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, տապալվել են ծառերԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Սպասենք հաջորդ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանՀայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ․ ԱբրահամյանՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը Այս չարաբաստիկ հոդվածը դագանակ է դարձել ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ. Ավետիք ՉալաբյանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Հնարավոր են զգալի ծախսեր. հունիսի 27-ի աստղագուշակ Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին. Պետդեպի զեկույցըԿա 7 վիրավnր. խոշոր վթար՝ ԵրևանումՀունիսի 27. Օրվա խորհուրդԲազմաթիվ հասցեներում նորից ջուր չի լինի «Արմանի մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում, նա է ապրելու ուժ տալիս». ավագ սերժանտ Արման Աղվանյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»«Ժողովուրդ». Գաղտնալսված դատախազները դատարանում հաղթել են Գլխավոր դատախազին. ի՞նչ է պատրաստվում անել Աննա ՎարդապետյանըՊատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի. «Փաստ»Իրանում քարոզարշավն ընթանում է թեժ մթնոլորտում. ՀՀ-ի համար ընկալելի կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները. Վարդան Ոսկանյան. 168.am«Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու». «Փաստ»«Հրապարակ». ՔՊ-ից ավելի ՔՊ լինելու հետևանքըՈւղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողները երրորդ երկրից միկրոավտուբուսներ ձեռք բերելիս կազատվեն մաքսատուրքից. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներինԱրցախը հանձնողները այլոց են մեղադրում Արցախը հանձնելու մեջ. «Փաստ»«Հրապարակ». Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով«84-ի ամառը». Արթուր Կարապետյանը, Թելման Խաչատրյանը, Լեւոն Հարությունյանը եւ Ներսես Ավետիսյանը՝ զուգահեռ ժամանակներումՎիճակը շարունակում է մնալ ծանր. «Փաստ»«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակա՞զմԱդրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին. «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպումՄարդ են ման գալիս, որ ցուցմունք ստանան. ի՞նչ պատասխանատվություն կկրեն ապօրինություն թույլ տվողները. «Փաստ»Ադրբեջանցիները նորից մանիպուլյատիվ մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հանքարդյունաբերության հետ կապված. «Փաստ»Մեսսին վնասվածք է ստացել Չիլիի դեմ խաղումՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՀայ պատանի ծանրամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումՊուտինը վստահություն է հայտնել՝ ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերովՆոր հանցագործության տեսակ. Երեւանում կեղծում են փաստաթղթեր ու վաճառում են արտագաղթածների բնակարաններ. ՀետքԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը Իրանում է․ քննարկում են ունեցելՉի կարելի թույլ տալ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի անցկացում. Ավետիք ԻշխանյանԱմեն օր ստանում եմ լուսանկարներ @cityzenyerevan-ում մեր տարազներով նկարված երեխաներից. Սիրուշո
Ամենադիտված