Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ
Աշխարհ![Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ](/timthumb.php?src=disc/20-06-24/f12623271b10f21de8f3c424ff39ffb4.jpg&w=780)
Հայազգի Ռայա Նազարյանը, 131 կողմ, 66 դեմ և 39 ձեռնպահ ձայներով, ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ, հայտնում է BTA-ն։
Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։
![](banners/armflix.jpg)