Ծառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հասարակություն![Ծառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի](/timthumb.php?src=disc/20-06-24/9cbee1eae6cc93054e21ed354453d52b.jpg&w=780)
«Գազպրոմ Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել․
«Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին ժամը 17:45-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»։
![](banners/armflix.jpg)