Պաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան «Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց Գազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-ի Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում Լոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ Պետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարար Փաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկում Հենց հիմա ոչ սահմանված տեղում առևտուր եք անում, մի՛ արա․ քաղաքապետարանից ստուգայցեր են (տեսանյութ) Հայաստանի թիմը դարձավ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել 

«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպասված էր Նարեկիս ծնունդը, երկու քույրերի կրտսեր եղբայրն է, քույրերն իրենից մեծ են ութ և հինգ տարի: Միակ տղաս էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ժաննան՝ Նարեկի մայրիկը:

Սիրելի որդու մասին է պատմում. «Երկու մետր հասակ ուներ, կարծես նկարած տղա լիներ: Շատ ընդունակ երեխա էր, բայց չէր սովորում: Սակայն երբ ծնողական ժողով էի գնում, ասում էին՝ իդեալական մարդ է: Կարծես բոլորի համար ծնված լիներ, միայն իմ երեխան չէր: Բոլորի կողքին կանգնում էր, օգնության հասնում, ով ասում էր՝ Նարե՛կ, այս գործն անելու հարցում պետք է օգնես, ոչ չէր լսում: Իր բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, չափված-ձևված: Չափից դուրս աշխատասեր էր, բոլորին ամեն հարցում օգնում էր»: Նշում է՝ որդին ֆուտբոլ շատ էր սիրում, մրցումների է մասնակցել, հաղթանակներ գրանցել: Սկսել է պարապմունքների հաճախել, սակայն համավարակը վրա է հասել ու խափանել բոլոր ծրագրերը:

«Զորացրվելուց հետո ցանկանում էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվել: Ինչ իրեն առաջարկում էինք, արձագանքում էր՝ մա՛մ, սպասի բանակից տուն գամ, հետո կքննարկենք: Կարծես մտքով այլ բան էր անցնում: Այգի էր ուզում տնկել, հիմա ամուսիններով իր ցանկությունը կյանքի ենք կոչում: Հողամասում երևի 100 ծառ ենք տնկել: Շատ սիրուն վայրում ենք բնակվում՝ կարծես ձորի պռնկին: Հայրիկն իր երազած տաղավարն է կառուցել: Հին տան մեջ ապրելով՝ նոր տուն էինք կառուցում, հայրիկին թև ու թիկունք եղավ, ու համարյա բոլոր աշխատանքներն արել էին, մնացել էր միայն տան ներքին հարդարման աշխատանքը, բանակից վերադառնալուց հետո դա պիտի ավարտեին: Հիմա այդ նոր տուն ենք տեղափոխվել, բայց Նարեկս մեկ օր անգամ չապրեց այդ տանը: Իր համար նախընտրելի սենյակ ուներ, հիմա այդ սենյակում իր նկարներն են, իրերն ու հագուստները»: 44-օրյա պատերազմի ժամանակ ծնողները մտավախություն են ունեցել, թե առանց իրենց նախազգուշացնելու որդին ճանապարհ կընկնի դեպի մարտադաշտ:

«Ամբողջ օրն անտրամադիր էր, անգամ հաց չէր ուտում: Հայրենասեր էր շատ, սպասում էր, թե երբ պետք է բանակ գնա, որ տղաների վրեժը լուծի»: Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2021 թ. հուլիսի 27-ին: «Վիճակահանության արդյունքում պետք է Ջերմուկում ծառայեր, սակայն զորամասը պատրաստ չէր, իրեն տարան Վարդենիս: Երեք ամիս այնտեղ է ծառայել, հետո երեքական ամսով տարել են Վայք ու Գորայք, հետո տեղափոխել են Ջերմուկ, որտեղ երեք ամիս մնալուց հետո տարել են Վարդենիս: 90 տղայի համար երկրում մի տեղ չկար, որ մնային մշտական ծառայելու, ամբողջ երկրում պտտեցրին: Գորայքում շատ վատ պայմաններում էին ծառայում, երեխեքը քնապարկի մեջ էին քնում: Երեք ամիս չկար, որ Վարդենիսում էր ծառայում: Օգոստոսին արձակուրդ եկավ, այդ ժամանակ այնքան անտրամադիր էր, հիմա երբեմն մտածում եմ՝ գուցե կանխազգացման նման մի բան ուներ: Արձակուրդը վերջացավ, վերադարձավ իր ծառայությանը, ու բարձրացրել էին դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է ու հարց բարձրացնում՝ որդին առանց հերթափոխի 55 օր դիրքերում է եղել, ո՞ր օրենքով, ինչո՞ւ:

«Զորամասում հարգանք է վայելել թե՛ ընկերների, թե՛ հրամանատարական կազմի շրջանում: Մի քանի Նարեկ են ունեցել, իրեն «բոյով Նարեկ» են կոչել: Ինձանից երեք հատ վառարան էր ուզել իրենց դիրքերի համար, ասաց՝ ձմռանը ցուրտ կլինի, գոնե տաքանանք: Իրենց դիրքի վրա դրոշակ չկար, դրոշակ էլ էր ուզել: «Մա՛մ, բոլոր պոստերին դրոշակ կա, մերինին դրոշակ չկա»: Որևէ բան չհասցրեցինք իրեն ուղարկել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: Թշնամին հարձակման մի քանի ուղղություն էր ընտրել: Մեկը Գեղարքունիքի մարզն էր: Նարեկը զոհվել է Վերին Շորժայի դիրքում սեպտեմբերի 13-ի լուսադեմին:

«Թշնամին հարձակվել է դիրքերի վրա: Տղաները մի դիրքից նահանջով հասել են Նարեկիս դիրք: Երկու դիրքի զինծառայողները հավաքվել են մի տեղ: Մարտի ժամանակ ութ պայմանագրայինները զոհվել են, մնացել են Նարեկն ու Գրիգորը: Մինչև լույս կռվել են, Գրիգորը վիրավոր է եղել, փոսի միջից է կրակել, իսկ Նարեկս անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել, որ մտածեն, թե դիրքում քանակով շատ են: Սեպտեմբերի 12-ի գիշերվանից մինչև առավոտյան ժամը հինգը երեխես պայքարել է: Հասկանալով, որ տղաները չեն նահանջում, թշնամին լուսադեմին ԱԹՍ-ով հարվածում է Նարեկին ու Գրիգորին: Թուրքն արբանյակով նկարել էր, թե ինչպես էր մեր զինվորը կռվում դիրքում, տեղից տեղ տեղափոխվում, հետո պարզվեց, որ այդ կռվող տղան իմ Նարեկն է»: Սեպտեմբերի 13-ից Նարեկի անունն անհետ կորածների ցուցակում էր:

«Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, վերադարձավ: Իրեն էինք փնտրում ու չէինք գտնում, նույն անուն- ազգանունով մի տղա գտանք, բայց հայրանունը այլ էր: Հարցնում էին, թե մայրն ես, ի՞նչ ես զգում: Երբ աչքերս փակում էի, իրեն տեսնում էի դիրքում, արևի տակ ընկած: Իրար հետ շատ կապված մայր ու տղա ենք եղել: Սեպտեմբերի 21-ին մեր 95 տղաների մարմինները փոխանցել էին, մեկն էլ իմ Նարեկն էր: Այդ ընթացքում թուրքը հեռախոսը վերցրել էր, կապի դուրս եկել, մտածեցինք, որ գերի է ընկել, բայց իրականությունն այլ էր: Ամուսինս Նարեկիս տեսել է, ճանաչելի էր, ես էլ եմ տեսել, եթե տեսած չլինեի, գուցե մտածեի, որ իմ երեխեն չի: Ամեն դեպքում նաև ԴՆԹ անալիզ հանձնեցինք: Հոկտեմբերի 1-ին մեր ամուսնության օրն էր, այդ օրը մեր տղային հողին հանձնեցինք»: Նարեկին փնտրելու օրերին հայրիկը, բնականաբար, Վարդենիս է ճանապարհվել:

«Այնտեղ իրեն ասել էին՝ մի տղա կա, մինչև լույս կռվել է, մի քանի տասնյակ թուրք ոչնչացրել, երկու տղերքը մի քանի միլիոնի վնաս են տվել թշնամուն: Երբ ամուսինս տուն եկավ, պատմեց, ասացի՝ վստահ եմ, որ իմ Նարեկի մասին են պատմել: Այո, մինչև լույս երեխեքը կռվել են, ինչո՞ւ օգնության չգնացին, տղաներին մենակ թողեցին: Վերին Շորժայի այդ երկու դիրքի շնորհիվ թշնամին չի կարողացել առաջ գալ: Այդ դիրքերում բոլորը զոհվել են, որևէ մեկը չկա, ով կպատմի, թե ինչ է տեղի ունեցել, անգամ այդ պատմություններից ենք զրկված»: Ու չնայած քրեական գործ է հարուցված, բայց մայրիկն ասում է՝ ամեն անգամ, երբ հետաքրքրվում են գործի ընթացքի մասին, գլխների տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում: Անպատասխան հարցերը շատ են, չիրականացած երազանքները շարունակ ցավ են պատճառում:

«Այս ի՞նչ եղավ, չհասկացանք: Հողը տվեցին, երկիրը տվեցին, տղերքին տվեցին: Երբ ամուսինս Գորիսի դիահերձարանում տղայիս տեսել ու դուրս էր եկել, հետո մեր բարեկամները ձայն էին լսել, տեսել էին, որ ձեռքերը գետնին է հարվածում ու գոռում: Գորիսից հասել էին մինչև Ապարան, ճեփ-ճերմակ էր դարձել: Ամբողջ կյանքն աշխատեց, տունը կառուցեցին, բայց Նարեկիս սենյակում հիմա ծաղիկներ ու նկարներ են»: Ապրելու ուժի մասին: «Նարեկին միշտ զգում եմ, կարծես կողքիս լինի: Հիմա ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով: Ուզում ենք տան մեջ նորից Նարեկ անունը հնչի»:

Հ. Գ. - Նարեկ Սահակյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Սպանդարյան գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան«Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոցԳազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-իԵրևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթումԼոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներՊետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարարՓաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկումՀենց հիմա ոչ սահմանված տեղում առևտուր եք անում, մի՛ արա․ քաղաքապետարանից ստուգայցեր են (տեսանյութ)Հայաստանի թիմը դարձավ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոնՍևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվելՌուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուցՈստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել էՀՀ ԱԺ պատգամավորները Գերմանիայի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՈչ մեկին չենք թիրախավորելու՝ ասելով թուրք կամ դավաճան, մեր թիրախը մեկն է, նստած է այնտեղ այդ չարիքը (տեսանյութ)Այսօր ԱՄՆ-ում կկայանա նախագահական ընտրությունների առաջին մեծ բանավեճը Բայդենի և Թրամփի միջևՇարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերինԱդրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերըՄեր պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան, ընթացքում խոսնակների հետ ենք հանդիպելու. Սրբազան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի ՍյունիքՀացիկ գյուղում այրվել է անասնակեր «Էս կողմերը չեմ եղել»․ Խաչատուրյանը Ինժեներական քաղաքում էր (տեսանյութ)Պայքարի ելած մարդիկ անուն-ազգանուններն են գրում Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղակայված մատյանում Փաշինյանն է անձամբ ցուցում տվել, որ որևէ ոստիկանի պատասխանատվության չենթարկեն, պարզ է, չէ՞. փաստաբան (տեսանյութ) Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին Եթե արժեքային իմաստով փոփոխություն չունեցանք, 100 իշխանություն էլ փոխվի, շատ ավելի վատ է լինելու․Սրբազան (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառումԱրյուն ցանկացող մարդիկ են, հունիսի 12-ը սա է վկայում. Սրբազան (տեսանյութ)Երկրապահը մեքենան քշեց այն մարդկանց վրա, ովքեր իրենց թասիբը պահելու համար էին եկել, պատվեր էր եղածը. Բժիշկ (տեսանյութ)Միայն մեկ անգամ ապտակել եմ. Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին (տեսանյութ)Գնալու եմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, բարձրանալու ենք Խուստուփ, որ այցելենք Գարեգին Նժդեհին. Սրբազան (տեսանյութ)Սուրենի հետ երկար ճանապարհ ենք անցել, որևէ գնահատական չեմ տա, Շարժումն ամեն դեպքում շարունակվում է. Սրբազան (տեսանյութ)Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Արսեն ԲաբայանՀանգի’ստ եղեք, Նիկոլը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, նա իր տերերին հաճո հայտարարություններ միայն կանի. Աննա Մկրտչյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՎթարվել է «Արզնի 2» ջրատարըՇնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս ՍարոյանինԱվելի քան 244 մլն դրամ՝ Լոռու մարզի մանկապարտեզների գույքի ձեռբերման համարԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը․ Փաստինֆո«Բուժ ինֆո» հաղորդաշարի ողջ անձնակազմը դադարեցնում է համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետՀունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10.308 արցախցիՍևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է․ վնասվել է միջին ճնշման գազատարԱնհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել 12-13-րդ դարով թվագրվող Քոբայրի վանական համալիրի պատերին (լուսանկարներ)Բալահովիտ-Մասիս ճանապարհին նոր արագաչափ կտեղադրվիՎրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար. ԱԳ նախարարՄաքսային ծառայությունը` ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ, վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներովԿիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ Մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՎեհափառը մտահոգություն է հայտնել երկրում անհանդուրժողության ու թշնամանքի դրսևորումների առնչությամբՊատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում
Ամենադիտված