Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականին Պաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան «Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց Գազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-ի Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում Լոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ Պետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարար Փաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկում Հենց հիմա ոչ սահմանված տեղում առևտուր եք անում, մի՛ արա․ քաղաքապետարանից ստուգայցեր են (տեսանյութ) Հայաստանի թիմը դարձավ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն 

Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին

Քաղաքական
Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու Հայաստանի որոշման մեջ պետք է տեսնել մի քանի գործոն ՝ գլոբալ մերձապաղեստինյան միտումներից մինչև Իսրայելի դեմ դեմարշ և մահմեդական երկրների հետ էլ ավելի մերձենալու ձգտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 21-ին հանդես է եկել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով հավատարմությունը միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին: Երևանն անդրադարձել է Գազայի աղետալի վիճակին և շարունակվող հակամարտությանը ՝ այն համարելով միջազգային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, որը պահանջում է լուծում:
Պետրոսյանը կարծում է, որ Գազայում իսրայելական բանակի ռազմական գործողությունները և խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը միջազգային հանրության շրջանում առաջացրել են մոտեցման փոփոխություն պաղեստինա–իսրայելական հիմնախնդրի հետ կապված։
Արևելագետի խոսքով` Իսրայելին հասկացնում են, որ լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի ստեղծումը, տարածաշրջանային մեծ պատերազմ հրահրելու փորձերն անընդունելի են։ Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության անդամ, պետք է արտահայտեր իր հստակ դիրքորոշումը, ինչն էլ արել է։
Ինչ վերաբերում է Իսրայելին, մեր զրուցակիցը հավանական է համարում, որ Երևանն իր այս որոշմամբ ցանկանում է Իսրայելի լրացուցիչ ուշադրությունը հրավիրել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` վեր հանելով Ադրբեջանին ցուցաբերվող անընդունելի ռազմական աջակցությունը և, իհարկե, հայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականությունը Իսրայելի կողմից։
 
«Առաջին հերթին ՀՀ–ն` որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր սկզբունքային մոտեցումն է հայտնում այս լրջագույն հակամարտության հետ կապված, այսինքն անմասն չի մնում այս հիմնախնդրից։ Երկրորդը` կարևոր արձանագրում կլինի ՀՀ–ի և մի շարք մահմեդական երկրների, այդ թվում` մեր հարևանների հետ հարաբերություններում։ Պաղեստինի ճանաչումը կարող է նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները հարևան մահմեդական երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Եվ հերթական անգամ կընդգծի Հայաստանի ռազմավարական մոտեցումը նման խնդիրների կարգավորման հետ կապված»,–ընդգծեց Պետրոսյանը։
Բացի դա, սա հերթական հնարավորությունն էր Հայաստանի համար` ցույց տալու, որ ՀՀ–ն երբեք նման կոնֆլիկտները չի դիտարկել կրոնական տեսանկյունից` այն, ինչ փորձում էին տասնամյակներ շարունակ ցույց տալ Թուրքիան ու Ադրբեջանը։
Միևնույն ժամանակ փորձագետը հիմքեր չի տեսնում կարծելու, որ Հայաստանի մերձապաղեստինյան քայլերը թույլ կտան լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում: Ինչպես հայտնի է, Անկարայի և Բաքվի՝ երկու ռազմավարական դաշնակիցների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են պաղեստինյան հարցում։
Այս որոշումից հետո Պետրոսյանը ամենավտանգավոր խնդիրը համարում է Իսրայելի հայ համայնքի անվտանգության հարցը, որովհետև դա կարող է ավելի բորբոքել հատկապես ծայրահեղական, ազգայնական և կրոնական հակում ունեցող հրեաների շրջանում։
«Կարող են հակահայ տրամադրություններ բորբոքվել, այսինքն` հարձակումներ լինեն։ Ավելի մեծ մարտահրավեր, չեմ կարծում, թե կարող է առաջացնել ՀՀ–ի համար»,–հավելեց Պետրոսյանը` ընդգծելով, որ հնարավորություններն ավելի մեծ են, քան ռիսկերը։
Հավելենք, որ ՀՀ–ի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելն արդեն ողջունել են Պաղեստինն ու Թուրքիան։ Ինչ վերաբերում է Իսրայելի արձագանքին, ապա այդ երկիրը Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ։ Ավելին` Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականինՊաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան«Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոցԳազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-իԵրևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթումԼոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներՊետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարարՓաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկումՀենց հիմա ոչ սահմանված տեղում առևտուր եք անում, մի՛ արա․ քաղաքապետարանից ստուգայցեր են (տեսանյութ)Հայաստանի թիմը դարձավ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոնՍևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվելՌուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուցՈստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել էՀՀ ԱԺ պատգամավորները Գերմանիայի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՈչ մեկին չենք թիրախավորելու՝ ասելով թուրք կամ դավաճան, մեր թիրախը մեկն է, նստած է այնտեղ այդ չարիքը (տեսանյութ)Այսօր ԱՄՆ-ում կկայանա նախագահական ընտրությունների առաջին մեծ բանավեճը Բայդենի և Թրամփի միջևՇարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերինԱդրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերըՄեր պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան, ընթացքում խոսնակների հետ ենք հանդիպելու. Սրբազան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի ՍյունիքՀացիկ գյուղում այրվել է անասնակեր «Էս կողմերը չեմ եղել»․ Խաչատուրյանը Ինժեներական քաղաքում էր (տեսանյութ)Պայքարի ելած մարդիկ անուն-ազգանուններն են գրում Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղակայված մատյանում Փաշինյանն է անձամբ ցուցում տվել, որ որևէ ոստիկանի պատասխանատվության չենթարկեն, պարզ է, չէ՞. փաստաբան (տեսանյութ) Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին Եթե արժեքային իմաստով փոփոխություն չունեցանք, 100 իշխանություն էլ փոխվի, շատ ավելի վատ է լինելու․Սրբազան (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառումԱրյուն ցանկացող մարդիկ են, հունիսի 12-ը սա է վկայում. Սրբազան (տեսանյութ)Երկրապահը մեքենան քշեց այն մարդկանց վրա, ովքեր իրենց թասիբը պահելու համար էին եկել, պատվեր էր եղածը. Բժիշկ (տեսանյութ)Միայն մեկ անգամ ապտակել եմ. Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին (տեսանյութ)Գնալու եմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, բարձրանալու ենք Խուստուփ, որ այցելենք Գարեգին Նժդեհին. Սրբազան (տեսանյութ)Սուրենի հետ երկար ճանապարհ ենք անցել, որևէ գնահատական չեմ տա, Շարժումն ամեն դեպքում շարունակվում է. Սրբազան (տեսանյութ)Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Արսեն ԲաբայանՀանգի’ստ եղեք, Նիկոլը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, նա իր տերերին հաճո հայտարարություններ միայն կանի. Աննա Մկրտչյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՎթարվել է «Արզնի 2» ջրատարըՇնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս ՍարոյանինԱվելի քան 244 մլն դրամ՝ Լոռու մարզի մանկապարտեզների գույքի ձեռբերման համարԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը․ Փաստինֆո«Բուժ ինֆո» հաղորդաշարի ողջ անձնակազմը դադարեցնում է համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետՀունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10.308 արցախցիՍևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է․ վնասվել է միջին ճնշման գազատարԱնհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել 12-13-րդ դարով թվագրվող Քոբայրի վանական համալիրի պատերին (լուսանկարներ)Բալահովիտ-Մասիս ճանապարհին նոր արագաչափ կտեղադրվիՎրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար. ԱԳ նախարարՄաքսային ծառայությունը` ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ, վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներովԿիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ Մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՎեհափառը մտահոգություն է հայտնել երկրում անհանդուրժողության ու թշնամանքի դրսևորումների առնչությամբ
Ամենադիտված