ԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնը
Համաշխարհային Մամուլ![ԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնը](/timthumb.php?src=disc/22-06-24/92d942346386d2e55d1035dccb93f51a.jpg&w=780)
Վաշինգտոնը փակում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը և ռուս դիվանագետներին զրկում երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։ Այս մասին լրագրողներին ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մեր դեմ ամեն օր հարձակումներ են կատարվում, իսկ այսօր ամերիկացիները մեզ ծանուցում ուղարկեցին, որ վիզաների կենտրոնը փակվում է, և այժմ լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,-Անտոնովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը Վաշինգտոնի և Նյու Յորքի մասնաճյուղերի մասին է։
Դեսպանն ընդգծել է, որ ամերիկացիները «փորձում են կոտրել» Ռուսաստանին և «ստիպել դիվանագետներին թաքնվել դեսպանատան պատերի հետևում», բայց «դա տեղի չի ունենա»։
![](banners/armflix.jpg)