Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
Հասարակություն![Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար](/timthumb.php?src=disc/22-06-24/b5bef47efc56c17845bdd4724af9e1ce.jpg&w=780)
Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։
Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։
![](banners/armflix.jpg)