Մբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականում
Սպորտ![Մբապեն քիթը կոտրելուց հետո խաղացել է Ֆրանսիայի հավաքականում](/timthumb.php?src=disc/23-06-24/03b2cadec4fc20ef6f515c8cb0c54a39.jpg&w=780)
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Գերմանիայի «Պադերբորնի» հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, և դարձել երկու գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստը քթի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ է դուրս եկել խաղադաշտ։
Մբապեն քթի կոտրվածք է ստացել Եվրո-2024-ի առաջին տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում։ Նրա համար պատրաստվել է հատուկ դիմակ, որը նա կրելու է Եվրոյում։ Հունիսի 21-ին կայացած և 0:0 հաշվով ավարտված երկրորդ տուրի Հոլանդիայի դեմ խաղում հարձակվողը պահեստայինների նստարանին նստեց, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
Առաջին տուրում Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթեց Ավստրիային։
![](banners/armflix.jpg)