Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բռնագրավված առանձնատան վաճառքից գումարի հնարավոր վերադարձ՝ ՀՀ-ին Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը վաղվանից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով Ուժեղացված ծառայություն՝ Վարդավառի միջոցառումների շրջանակում․ հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ (տեսանյութ) Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. ԱԳ փոխնախարար «Գոյ» թատրոնի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության հետ եկել են ընդհանուր հայտարարի. թատրոնն, ամենայն հավանականությամբ, կդառնա անկախ. Արզումանյան Հանդիպել են Սիրուշոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը (տեսանյութ) Ֆուչիկում մաhակներով, զենքի կnթnվ hարվածներ են հասցրել գետնին ընկածին, կալանավnր կա․ նոր մանրամասներ Զոհվել է 10, փրկվել՝ 14 մարդ. անցած շաբաթ գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ 

ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. Աղաջանյան

Հասարակություն

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններին Արևմուտքից, ամենայն հավանականությամբ, իջեցվել է հակառուսական գործունեությունը ժամանակավորապես զսպելու «հրահանգ», մինչև արևմուտքում իրավիճակի հստակեցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ հետևելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Հուլիսի առաջին օրերին ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրակարգն ավելի հագեցած էր, քան նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Հուլիսի 1-ին Հայաստանի դեսպանը եղել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈւ–ի ավերված տան մոտ, միջտարածաշրջանային համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բելգորոդի մարզի հետ և ծաղիկներ դրել Բելգորոդի տաճարի հրապարակում գտնվող հավերժական կրակի մոտ: Իսկ հուլիսի 2-ին Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին և այցելել Կուրսկի ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել: Գրեթե միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ժողովրդավարության հայկական համաժողովում, կասկած է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի նպատակահարմարության վերաբերյալ:

Այս բոլոր իրադարձություններն Աղաջանյանը նույն շղթայի օղակ է համարում. նրա կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքից և պատասխան հարվածից խուսափելու համար են ժամանակավորապես դադարեցրել հակառուսական տրամադրությունների գեներացումն այստեղ: Դրանով էլ բացատրվում է մեր դեսպանի անսպասելի ակտիվությունը ՌԴ–ի նկատմամբ դաշնակցային վարքագծի առումով։

«Ես վստահ եմ` այս իշխանություններն այդ դրածո–բրածո ՀԿ–ների ղեկավարների և «մեկ անձ» կուսակցությունների միջոցով փորձում են ժողովրդի անունից հանդես գալ` իբր ժողովուրդը քնում–զարթնում, երազում է ԵՄ անդամ դառնալու մասին, սակայն կառավարության ղեկին նստած անձի խոսույթից մենք հասկանում ենք, որ նրանց հրահանգ է իջեցված այս պահին ռուսական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի չստեղծեն ներքաղաքական խնդիրներ, որոնք կարող են հանրային դժգոհության հերթական ազդակի դեր կատարել»,–ասաց նա։

Այդ «դադարը» կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ–ի հենակետային պետություններ համարվող երկրներում` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ավարտվեն ընտրությունները։ Բացի դա, հավանական է, որ իշխանության հակառուսական հռետորաբանության «դադարը» կտևի ևս մի քանի ամիս` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ–ում։ Այսինքն՝ մինչև նախագահության փոխանցումը հայաստանյան իշխանությունների վարքագծում փոփոխություններ չեն լինի։

Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. Էդուարդ Շարմազանով

Միևնույն ժամանակ, Աղաջանյանը մատնանշեց այն փաստը, որ նույնիսկ Հայաստանի կառավարության հակառուսական և արևմտամետ ջանքերի վերսկսման դեպքում էլ, փաստ է` ԵՄ-ն բացարձակապես ոչ մի ցանկություն չունի քննարկելու ՀՀ-ի անդամակցությունը իրենց կառույցին: Դա չկա նույնիսկ 15 և ավելի տարի հերթում սպասող երկրների դեպքում, բավական է անդրադառնալ Վրաստանի, Մոլդովայի կամ նույն Ուկրաինայի օրինակին։

«ԵՄ–ն ցանկություն չունի շուկաները կրնկակոխ բացելու մեր արտադրանքի համար։ Մենք դա տեսել ենք թե՛ վրացական, թե՛ ուկրաինական արտադրանքի պարագայում։ Հայկական արտադրանքը նախկինում արդեն հայտնվել է եվրոպական շուկայում, սակայն դրա համար տարիներ են պահանջվել, և դա այն դեպքում, երբ Եվրոպան դրա կարիքն ուներ: Մեծ բարդությունով են իրենք իրենց դռները բացում և դա օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական լծակ երկրների վրա ազդելու համար»,– հավելել է զրուցակիցը։

Աղաջանյանի կարծիքով` ներկայիս իշխանությունը թուլացնում է տնտեսությունը` ձգտելով ամեն գնով հայտնվել Արևմուտքի «թևի տակ»։ Ու այդ ճանապարհին 6 տարվա ընթացքում դարձել է արտահանողից վերաարտահանող երկիր։ Իսկ երկրում ուժեղացել է հիմնականում բանկային համակարգը և ծառայությունների ոլորտը։

«Այսինքն՝ Հայաստանը դառնում է սպասարկող պետություն։ Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում, եթե շարունակենք գնալ արևմտյան վեկտորի ուղղությամբ»,–ընդգծել է արտակարգ և լիազոր դեսպանը։

Աղաջանյանի գնահատմամբ` ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը տնտեսական հարաբերությունները չի օգտագործում որպես փափուկ ուժի բաղադրիչ, և դա արդեն հասկացել են նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներում։

«Իսկ Հայաստանում իշխող ուժը կատարում է այն պարտավորությունը, որի համար բերվել է իշխանության, այն է՝ ամեն գնով շրջադարձ դեպի Արևմուտք։ Ընդ որում, Հայաստանը ռիսկի է դիմում` բաց թողնել այն հսկայական տնտեսական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է ԵԱՏՄ շուկան։ Դրան գումարվում են տնտեսական հարաբերությունները ՇՀԿ-ի և այլ բլոկների միջոցով»։

Սակայն Աղաջանյանը վստահ է, որ դեպի Արևմուտք շրջադարձի ֆոնին աղետալի փլուզումից հնարավոր կլինի խուսափել, և ոչ թե այն պատճառով, որ մեր իշխանությունները ուշքի կգան և կհասկանան, որ պետք է առաջնորդվել պետության և ազգի շահերով, այլ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները կփոխեն իրավիճակը «շախմատային տախտակի» վրա և կդարձնեն ոչ ակտուալ դեպի Եվրոպա արագացված առաջընթացը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բռնագրավված առանձնատան վաճառքից գումարի հնարավոր վերադարձ՝ ՀՀ-ինԻսակովի պողոտայում լուսացույցներից մեկը վաղվանից կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմովՈւժեղացված ծառայություն՝ Վարդավառի միջոցառումների շրջանակում․ հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ (տեսանյութ)Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ինՀայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. ԱԳ փոխնախարար«Գոյ» թատրոնի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության հետ եկել են ընդհանուր հայտարարի. թատրոնն, ամենայն հավանականությամբ, կդառնա անկախ. ԱրզումանյանՍևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով Հանդիպել են Սիրուշոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը (տեսանյութ) Ֆուչիկում մաhակներով, զենքի կnթnվ hարվածներ են հասցրել գետնին ընկածին, կալանավnր կա․ նոր մանրամասներ Զոհվել է 10, փրկվել՝ 14 մարդ. անցած շաբաթ գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երբ ես խոսում եմ, ունենում եմ թշնամիներ․ Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ) Երևանն ու Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյոք Միրզոյանն ու Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն Բոլորի ինքնազգացողությունը վատացել է ընթրելուց հետո. ինչ են կերել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մահացած երեխան. ՔԿ Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա. ԱՆ Գորշ արջերի հաճախակի այցերը Վայոց ձոր՝ կլիմայի փոփոխության անսպասելի հետևանք. ինչ վնասներ են հասցրել նրանք ԲԸՏՄ-ն ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման նվազեցման շուրջօրյա ստուգայցեր է իրականացրել Տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, Արմեն Աշոտյանին. Տիգրան ԱբրահամյանՆարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում. կիրանցի Ընդդիմությունը դիմում է ՍԴ․ կվիճարկվի հավաքին նյութապես շահագրգռելու սահմանադրականության հարցը Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի 2 մրցանակների համար հայտերի ըն­դունումը. ովքեր կարող են դիմել Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում․ «Nissan»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ Նախկին դատախազի հանելուկային մահը. «զենքի հետ անզգույշ վարվելու» վարկածը նախնական է. «Փաստինֆո» Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է արել. հայտնի է՝ ինչ են քննարկել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը Տղամարդն անցել է Հաղթանակ կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել (տեսանյութ)Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Տիգրան Քյոսայանը կինոնկար է նկարահանել՝ ըստ Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի Լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում. բնակիչները բողոքում են, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (տեսանյութ)ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է Ադրբեջանը Ղազախստանում զորավարժություններ է անցկացնումՌուսները փորձել են Հայաստանին ծախել զորանոցը, սակայն թանկ գին են ասել. Ոսկան ՍարգսյանՀրաձգությունը մարզաձև է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, պայքարը միայն քո մեջ է. Էլմիրա Կարապետյան Արտառոց դեպք՝ Երևանում․ 44-ամյա կինը հայտնել է, որ բժշկի անգործության հետևանքով կրել է 2 միլիոնի վնաս «Արևիք» ազգային պարկում կրկին նկատվել է ընձառյուծ (տեսանյութ) Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը հայր է դարձել (լուսանկար) Ուկրաինայի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով` 20 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել է (լուսանկարներ)Լուսինե Թովմասյանի շնորհավորանքը. Եթե մի օր իրար չսպանենք, ապա կապրենք շատ երջանիկ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ, դրա հետևանքով խլվում են ձեզ հատկացված միջոցները Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը ՀՀ-ում բժիշկներին թույլ կտան դեղորայքային «աբորտ» անել. պտղի տարիքային շեմ կսահմանվի 8 շաբաթը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար․ Վարդան Բալյան Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Ալբանիա Բայրամովը հայտնել է Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության նախապայմանըԳո՞հ են ժողովուրդը․ Արամ Մելիքյանը դարձել է քավոր (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի թիմը բանակային խաղերում բարձր ցուցանիշներ է արձանագրել
Ամենադիտված