ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան «Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև Հայրապետյան Նիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը 

«Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան

Բլոգոսֆերա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին՝ գրելով. «Այն, իհարկե, սպասվում էր, քանի որ ազդարարված էր դեռեւս Բաքվում Պուտինի հայտարարությամբ:

Առաջինը, որ ուշադրության է արժանի առնվազն խորհրդանշական իմաստով, դա այն է, որ Պուտինի հեռախոսազանգը Փաշինյանին տեղի է ունենում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը: Որեւէ կերպ հնարավոր չէ ստույգ ասել՝ ընտրվա՞ծ է այդ օրը հատուկ, թե՞ Կրեմլն այդ մասին չի էլ մտածել եւ պարզապես այդպես է ստացվել ժամանակացույցով: Նկատեմ միայն, որ քաղաքականության մեջ խորհրդանշականությանը տրվում է տեղ եւ խորհրդանշանները ըստ էության քաղաքականության «լեզուներից» մեկն են:

Առավել եւս, որ այս պարագայում Անկախության հռչակագրի հանգամանքը բոլորովին միայն խորհրդանշական չէ, հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Բաքվի պայմանները՝ Սահմանադրություն փոխելու եւ այդ կերպ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կապակցվածությունը կտրելու վերաբերյալ:

Այդ իմաստով, առնվազն կա հարցադրման տեղիք՝ նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, եւ արդյո՞ք ռուսական կողմը այդ կերպ փորձել է դնել վերաբերմունքի խորհրդանշականություն:

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բուն բովանդակությանը, ապա այստեղ նկատենք հայկական կողմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունների որոշակի տարբերություն:

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»: Սա հայկական կողմի տարածած հաղորդագրությունն է:

Կրեմլի կայքում փոքր-ինչ ավելի մանրամասն է, մասնավորապես շեշտվում է, որ՝ «շարունակվել է հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հարցերի քննարկումը, հաշվի առնելով նաեւ Բաքու կատարած Պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունը»:

Հետո հիշատակվում է, որ Ռուսաստանը հետագայում էլ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման, նաեւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գոհ են երկկողմ հարաբերության առեւտրատնտեսական ընթացքից:

«Պայմանավորվել են շարունակել շփումները»,- ավարտում է Կրեմլը:

Տեսնում ենք, որ տարբեր է ձեւակերպումը՝ հայկական կողմն ասում է պատեհ առիթով հանդիպելու պայմանավորվածության մասին, ռուսական կողմը ձեւակերպում է՝ «շփումները շարունակելու», ինչը կարող է ենթադրել նոր հեռախոսազրույց:

Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է:

Ընդ որում, այստեղ պետք է հասկանալ ոչ միայն զուտ երթուղին՝ ապրանքային, առեւտրային ուղին, այլ Հյուսիս-հարավ գլոբալ համակարգը:

Հայ-ադրբեջանական հարցն այս պահին Կրեմլին թերեւս հետաքրքրում է այնքանով, որքանով ցանկալի չէ, որ այդ հարցում լինեն զարգացումներ, որոնք կարող են այսպես ասած պահանջել Ռուսաստանից մեծ ջանք եւ ուշադրություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը
Ամենադիտված