Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) 

Պաշտոնական վիճակագրությամբ արտահանման աննախադեպ աճ կա, սակայն իրականությունն այլ է. Աղասի Թավադյան

Տնտեսություն

Տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.

«Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է:

Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականի առաջին կիսամյակում երկրի արտահանումը հասել է 7.9 միլիարդ դոլարի՝ ավելի քան կրկնապատկելով 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3.4 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:
Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:

Առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 71%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով:

Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր արտահանման գրեթե կեսը (48.2%): Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին:

Ներկայացված աղյուսակը ցույց է տալիս առևտրային հոսքերի կտրուկ փոփոխությունները: ԵՄ արտահանման չափաբաժինը նվազել է 2021 թվականի 21%-ից մինչև ընդամենը 3.6%։ 2024 թվականի առաջին կիսամյակում ԵՄ արտահանումը նվազել է 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 25.1%-ով: Սա պարզապես չափաբաժինների փոփոխություն չէ, այլ հայեցակարգային փոփոխություն, որն ունի հեռուն գնացող հետևանքներ:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ավանդական արտահանման հետ: Նշենք, որ մենք գնահատել ենք Հայաստանի իրական վերաարտահանման ծավալները՝ օգտագործելով նոր մեթոդաբանություն, որը մանրամասն ներկայացված է  Ոսկու տենդ. Հայաստանի արտահանման կեսը վերաարտահանում է հոդվածում: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի «իրական» արտահանումը փաստացի նվազել է: Ըստ մեր գնահատականի՝ 2024 թվականին արտահանման մոտ 75%-ն արդեն վերաարտահանում է, համեմատած 2021 թվականի հետ, երբ այս ցուցանիշը 6% էր: Փաստացի 2024 թվականի առաջին կիսամյակում` առանց վերաարտահանման, իրական արտահանումը կազմել է մոտ 3.2 միլիարդ դոլար, ինչը հազիվ է գերազանցում 2021 թվականի 2.8 միլիարդ դոլարը: Արտահանման թվերը ներառում են նաև վերաարտահանումը։ Այսպես, արտահանումը 2021 թվականի 3 մլրդ ցուցանիշից արդեն իսկ ուռճացվել է մինչև 13 մլրդ դոլարի։ Այսինքն՝ 4.3 անգամ առաջին հայացքից տպավորիչ ուռճացված աճ՝ այս պահին ի հաշիվ ոսկու վերաարտահանման։

Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս սթափեցնող պատկեր: Մինչ ԱՄԷ և Հոնկոնգ արտահանումը (հիմնականում ոսկի) կտրուկ աճում է, այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան արտահանումը նվազում է: Այս  «ոսկու տենդը» քողարկում է Հայաստանի իրական տնտեսության, առևտրաշրջանառության և ՀՆԱ անկումը։ Այն ուռճացրել է ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ստեղծելով տնտեսական աճի պատրանք այնտեղ, որտեղ աճը փոքր է: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությունը հպարտացել էր տպավորիչ 9.2% ՀՆԱ-ի աճով:

Մեր գնահատականները ցույց տվեցին, որ այս աճի ցնցող 4%-ը պայմանավորված էր միայն ոսկու վերաարտահանման «արդյունաբերությամբ» (կարդացեք ավելին՝  Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները): Այս հրապարակումն անելուց հետո հոկտեմբերի 20-ին այս թիվը վերանայվեց՝ հասնելով 6.6%-ի: Հիմնական վերանայումը եղավ ոսկու վերաարտահանման «արտադրության» իջեցումը ՀՆԱ-ում` 4 տոկոսային կետից մինչև 1.2 տոկոսային կետ: Սա պարզապես վերանայում չէ, այլ հայեցակարգային փոփոխություն: Թվացյալ աճի միտումից Հայաստանն այժմ գտնվում է լճացման ուղղու վրա»,- գրում է Թավադյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ինԳարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 16-ի համարՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 16
Ամենադիտված