Nikol Pashinyan to participate in BRICS summit to be held in Kazan Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of Ukraine It is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: Khandanyan In case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private company French former PM Edouard Philippe launches 2027 presidential bid Armenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and Cooperation Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in Ulaanbaatar Tehran is against any change in internationally- recognized borders, Iranian official Australia, Norway to jointly build Naval Strike Missiles Borrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilities 

Վարչապետին է ներկայացվել ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

Armenia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը:

Վարչապետը քննարկման սկզբում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից տրվում է գերատեսչությունների 2023 թվականին կատարված աշխատանքների ամփոփումների մեկնարկը:

Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ֆինանսների նախարար տեղակալները և գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մակրոտնտեսական կանխատեսումներում բարձրացվել է սցենարային վերլուծության դերակատարումը: Ներկա տուրբուլենտության պայմաններում մշակվել են այլընտրանքային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներ, որոնց հիման վրա ձևավորվել են բյուջեի պահուստները, գնահատվել է տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ճանապարհը՝ ներառյալ անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալները, կառուցվածքային բարեփոխումների առանցքային ուղղությունները՝ հանրային կառավարման բարեփոխումներ, թվայնացում և պետական ներդրումների կառավարման համակարգ: Կատարելագործվել է հարկային եկամուտների կանխատեսման համակարգը՝ համալրելով դրանք ժամանակակից մոդելներով, որը թույլ է տվել 2024 թ. բյուջեի ուղերձում հրապարակել խոշոր հարկերի կանխատեսումները:

Ներկայացվել են վերլուծություններ և կանխատեսումներ, որոնց համաձայն Կառավարության 7 % տնտեսական աճի թիրախին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել թիրախային կառուցվածքային քաղաքականություն, ինչը կխթանի մասնավոր ներդրումները և արտահանումը՝ բարձրացնելով արտադրողականությունը:

Անցնող տարվա ընթացքում վերագնահատվել են ՀՀ տնտեսության համար օպտիմալ պարտքի շեմերը և դրամային պարտքի մասնաբաժնի բարելավման օպտիմալ արագությունը: Մշակվել է հարկային պոտենցիալի գնահատման մեթոդաբանությունը և գնահատվել են խոշոր հարկատեսակների գծով հարկային պոտենցիալն ու ճեղքը: Գնահատվել են կառավարության ծրագրի առանցքային միջոցառումների իրականացման սոցիալ-տնտեսական հետևանքները:

Իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ազդեցությունների գնահատում:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը նշվել է, որ միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման նպատակով կմշակվի նոր համապարփակ գործիք: Հարկային եկամուտների կանխատեսումների համակարգը կհամալրվի նոր գործիքներով՝ տարբեր փուլերում մշակված մոդելների ներդաշնակեցմամբ: Նախատեսվում է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման համապարփակ մեթոդաբանության և հաշվետվության ներդրում, հատվածային և առանձին խնդիրներին նվիրված վերլուծությունների և ախտորոշումների շարունակական իրականացում, այդ թվում`ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ծրագրերի ազդեցությունների գնահատում, տնտեսության ներուժի գնահատման նոր համակարգի մշակում:

Կիրականացվեն նաև աշխատանքներ՝ տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի կշռի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է նաև
եվրոբոնդերի մասնակի հետգնում, վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերի նվազեցում:

Միջազգային կառույցների հետ համագործակցության հասցեականության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցության ներգրավում՝ ուղղված մակրոտնտեսական կայունության ապահովմանը, կայուն և ներառական տնտեսական աճի խթանմանը, առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կիրականացվեն նաև կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքներ:

Համաշխարհային ֆինանսական շուկայում ՀՀ դիրքի ամրապնդման, վարկանիշի բարձրացման նպատակով իրականացվել են միջոցառումներ և արձանագրվել են հետևյալ արդյունքները. 2023թ. ընթացքում Fitch և Standard and Poor’s գործակալությունների կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացում՝ մեկ աստիճանով և վարկանիշի հեռանկարի բարելավում Moody’s գործակալության կողմից, միջազգային հարթակներում ՀՀ պատշաճ ներկայացվածության ապահովում, միջազգային ֆինանսական աշխարհում ՀՀ վարկանիշի ամրապնդում, վարկանիշի բարձրացում:

Միջազգային համագործակցության համակարգի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է Երևանում կազմակերպել ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպում և գործարար համաժողովը: Միջազգային գործընկերների մասնակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ՝ դոնոր համաժողովներ, երկկողմ գործընկերների հետ կոնֆերանսներ և փորձի փոխանակման միջոցառումներ:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման մեխանիզմների սահմանում. 2024թ. սկսած ՀՀ համայնքներին սուբվենցիաները կտրամադրվեն մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի իրականացման համար (2024թ՝ 500 մլն դրամ): Մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի համար սուբվենցիաներ կհատկացվեն 4 համայնքների:

Նշվել է, որ եկամուտների քաղաքականության նպատակադրումներից են՝ Կառավարության ծրագրով նախատեսված՝ 25 տոկոս հարկեր/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի՝ քաղաքականության բաղադրիչի ապահովում՝ զուգահեռաբար ապահովելով նպաստավոր ներդրումային և գործարար միջավայր: Ակնկալվում է 2024 թ. ընթացքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026 թ. 0.75 տոկոսային կետով բարելավող օրենսդրական կարգավորումների ապահովում, հարկման համակարգերի կատարելագործում, այդ թվում՝ հարկման անհավասարության մեղմում, հարկումից խուսափելու հնարավորությունների վերացում:

Զեկուցվել է, որ լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման շրջանակում իրականացվել է, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում 2024-2026 թթ. համար: Գործարար միջավայրի բարելավման շրջանակում կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը:

Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Վերջինիս ներդրման ապահովման նպատակով իրականացվել է սոցիալական ծախսերի առանձին տեսակների և չափերի սահմանում:

Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել 1540 գործընթացի, բարեփոխվել է մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 614 մասնագետ գերատեսչությունների պատասխանատու ստորաբաժանումներից: Արդյունքում՝ էական նվազեցում է արձանագրվել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում: 2023 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով:

Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարևորությունը ու նախարարության աշխատակազմի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, հարկային քաղաքականությանը, ստվերի դեմ պայքարին, կապիտալի շուկայի զարգացմանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների: Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների արդյունավետ և հետևողական իրականացումը, հանձնարարականներ տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Some people's dreams about 'Zangezur Corridor' will not come true: Ambassador of Iran to ArmeniaHasanov checked combat readiness of units located in direction of 'conditional border'Deputy mayor of Paris thanked Armenia's President for awarding him with Order of FriendshipNikol Pashinyan to participate in BRICS summit to be held in KazanVice President of European Commission to visit Yerevan on September 9Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of UkraineArmenia-China direct flights launchedIt is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: KhandanyanIn case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private companyKremlin spox announces unofficial summit of CIS countriesRussia launched rocket attacks on Lviv: children among the deadFrench former PM Edouard Philippe launches 2027 presidential bidGovernment shakeup in Ukraine: Kuleba resignsWest gave biased and subjective evaluations to elections held in Azerbaijan: Russian Foreign MinistryArmenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and CooperationRussia, Ukraine again strike each other’s terrotoryOver 4,300 former Karabakh residents apply for Armenia citizenship, 3,000 already receive itAbout 87,000 children vaccinated on first day of polio vaccination in Gaza11 killed, including 5 children, after bus crashes into crowd in front of China schoolZelenskiy meets Dutch PM, seeks permission for long-range strikes against RussiaTwo US soldiers assaulted by nationalist youth group in Turkey, The Guardian Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in UlaanbaatarTehran is against any change in internationally- recognized borders, Iranian officialNewspaper: Aliyev rejects Pashinyan’s proposal to sign agreed articles of Armenia-Azerbaijan peace treatyNewspaper: Turn to light ‘red light’ for Armenia products in Russia market reaches brandyRodents’, primates’ import to, transit transportation via Armenia banned to prevent mpoxDollar drops in ArmeniaBuckingham Palace has ‘secret paranormal library’Papoyan: No Armenia brandy can be sold in Russia without Russian isotope lab testingSri Lanka approves free tourist visas to citizens of 35 countriesAustralia, Norway to jointly build Naval Strike MissilesAuthorities planning to evacuate 45,000 residents from Sumy OblastFinland refused to participate in informal EU meetings in HungaryKazakhstan called on Belarus to objectively assess Astana's positionBorrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilitiesIAEA chief may visit Kursk nuclear power plant early next weekTim Walz accepts VP nomination on third day of Democratic conventionWe call on our colleagues from Foreign Ministry of Russia to refrain from sabotaging through biased statements neither project nor efforts to achieve peace in South Caucasus: Armenia's MFA SpokespersoKenya man being held over murder of 42 women escapes police custody, along with 12 other inmatesQuake hits central IranCzech Rep. to spend part of interest from frozen Russian assets on arming UkraineUkraine's Parliament adopted law potentially banning Moscow-linked churchOlivier Decottignies met with High Commissioner of Diaspora Affairs, Zareh SinanyanAfter attack on Kursk region, there can be no talk of negotiations with Ukraine: LavrovIn the coming days, Modi will visit Kyiv for the first time since start of the war in UkraineBlinken arrives in Egypt to further push Gaza ceasefireThe first supermoon of 2024 rises over GermanyWithin framework of CSTO, obligations towards Armenia remain unchanged: Russia's MFAFighting continues in Kursk and Belgorod regions 1 dead, 7 injured in shootout in Baltimore, USA
Most Popular