Nikol Pashinyan to participate in BRICS summit to be held in Kazan Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of Ukraine It is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: Khandanyan In case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private company French former PM Edouard Philippe launches 2027 presidential bid Armenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and Cooperation Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in Ulaanbaatar Tehran is against any change in internationally- recognized borders, Iranian official Australia, Norway to jointly build Naval Strike Missiles Borrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilities 

Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am

Political

«Կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիան տապալվեց. Վեհափառ հայրապետն այցելեց հուշահամալիր` չնայած այն հանգամանքին, որ հարյուրավոր «ոստիկաններ» փորձում էին խոչընդոտել նրա մուտքը, ինչ է թե Նիկոլ Փաշինյանն է գալիս: Կաթողիկոսն աղոթք հնչեցրեց, ծաղկեպսակ դրեց, որի դեմ անհայրենիքները «հերոսական պայքար» մղեցին ու այն հեռացրեցին հուշահամալիրի մոտից: Սակայն այս ճղճիմ օպերացիան ևս ավարտվեց նիկոլականության պարտությամբ. Կաթողիկոսի ծաղկեպսակը վերադարձվեց իր սկզբնական տեղակայման վայր, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի բերածը ծածկվեց «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով:

Իսկ ո՞վ էր ղեկավարում այս անփառունակ վախճան ունեցած օպերացիան:

MediaHub-ը պարզեց, որ այն անձամբ ղեկավարում էր ՀՀ ոստիկանության զորքերի 1033 հատուկ ստորաբաժանման զորամասի հրամանատար Վահան Հովհաննիսյանը։ Կադրերում երևում է, ինչպես նաև ականատեսներն են պնդում, որ նա «կաշվից դուրս էր գալիս» Փաշինյանի հրամանը տեղը տեղին կատարելու համար և դրա համար ոչնչի առջև կանգ չառավ՝ «անձնազոհաբար» խայտառակվելով մինչև վերջ:

րի մոտ է զարմանք հարուցել, քանզի՝ «նա էդ զորամասում սկի չի կարողացել գումարտակի հրամանատար ծառայի»: Բայց նրա ճակատագրի նման կտրուկ շրջադարձում մեծ ու գլխավոր դերը խաղացել է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը. Հովհաննիսյանը նրա ուղիղ  միջնորդությամբ է այդ պաշտոնին հասել։

MediaHub-ին ուշագրավ մանրամասներ են հասել նաև այդ մասով, թե ինչպես կամ ինչի գնով է տեղի ունեցել Վահան Հովհաննիսյանի՝ 1033 զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելը։

Եթե մեկ բառով ասենք, ապա Հովհաննիսյանն այդ պաշտոնին հասել է եղբոր արյան գնով։ 
Մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վահան Հովհաննիսյանի եղբայրն օգնություն է տարել Քարվաճառ, սակայն հաջորդ օրը Քնարավան գյուղում սրտի կանգից մահացել է՝ չմասնակցելով որևէ մարտական գործողության։  

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի տիկինը այցելել է Վահան Հովհաննիսյանի՝ պատերազմում «հերոսաբար զոհված» եղբոր տուն, որ իր ցավակցությունները հայտնի մահացածի ընտանիքի անդամներին։ Վահանի ծնողներն էլ, օգտվելով առիթից, որ Փաշինյանի կինն է իրենց այցելել, նրան խնդրում են, որ իրենց մյուս որդուն՝ Վահանին, նշանակի գնդի հրամանատարի տեղակալ, որ կարողանա եղբոր զավակներին պահի։ Այստեղ ևս մի ուշագրավ դրվագ կա․ այդ օրերին զոհված է լինում նաև 1033 զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ Արտյոմ Միրզոյանը, որի մասին ասում են՝ իրապես հերոսաբար մարտնչելով է զոհվել։ Եւ նրա արյունը դեռ չէր սառչել՝ Վահան Հովհաննիսյանի ծնողները խնդրում են, որ Աննա Հակոբյանը, իր կապերն օգտագործելով, իրենց որդուն նշանակել տա օրեր առաջ զոհված Արտյոմ Միրզոյանի տեղը՝ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ։ Փաշինյանի տիկինը չի մերժում խնդրանքն, ու Վահան Հովհաննիսյանը նշանակվում է վերոնշյալ զորամասի հրամանատարի տեղակալ։

Օրեր անց տեղեկություն է ստացվում, որ զոհվել է նաև գնդի հրամանատար Արմեն Վարդանյանը, որի մարմինը վեց ամիս չէին կարողանում գտնել։ Այդ ընթացքում նորից Աննա Հակոբյանի հետ կապի են դուրս գալիս Վահան Հովհաննիսյանի ծնողները՝ խնդրելով նորից միջնորդել, որ իրենց որդուն հիմա էլ նշանակեն զոհված հրամանատարի տեղը։ Փաշինյանի կինն այս խնդրանքն էլ չի մերժում, և Հովհաննիսյանին, նախ, նշանակում են գնդի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա, երբ ամիսներ անց հայտնաբերում են Արմեն Վարդանյանի մարմինն ու հուղարկավորում նրան, Հովհաննիսյանին վերջնական նշանակում են տվյալ զորամասի հրամանատար։

Այսինքն՝ երկու անգամ էլ Վահան Հովհաննիսյանը զբաղեցնում է իր զոհված ղեկավարների թափուր մնացած աթոռը՝ օգտագործելով իր եղբոր մահը։ Եւ 2021 թվականից մինչ այս պահը նա այդ զորամասի հրամանատարն է ու անվերապահ և անձնուրացաբար ծառայում է իրեն այդ պաշտոնին նշանակածներին՝ հատելով բոլոր տեսակի կարմիր գծերը, միայն թե բավարարի իրեն բաղձալի պաշտոն ընծայած ամուսինների պահանջները և այդպիսով արդարացնի իր նշանակումը։

Մեր աղբյուրները նշում են նաև, որ համակարգում վստահ են՝ ՆԳՆ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը միտումնավոր է հենց Հովհաննիսյանին այս անպատվաբեր ու խայտառակ առաքելությամբ գործուղել Սարդարապատի հուշահամալիր, որ վաղն առանց վարանելու նրան «փուռը տա», քանզի Հովհաննիսյանից համակարգի ներսում էլ են դժգոհ և հոգնած, և ուզում են հարմար առիթի դեպքում ազատվել Աննա Հակոբյանի «նշանակած» կադրից:

Նման ելքի մեծ հավանականության մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ Ներքին զորքերի հրամանատարը, փաստացի, «խնայել է» և «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիան իրականացնելու համար թեժ կետ չի ուղարկել, օրինակ, Դավթաշենի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանին կամ վարչության սպառազինության գծով տեղակալ Բաբկեն Աբրահամյանին, որոնք համարվում են նրա բոլոր ցանկությունների կամակատարներն ու աջ ձեռքը, և որոնց հաստատ չէր ցանկանա «փուռը» տալ։

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Some people's dreams about 'Zangezur Corridor' will not come true: Ambassador of Iran to ArmeniaHasanov checked combat readiness of units located in direction of 'conditional border'Deputy mayor of Paris thanked Armenia's President for awarding him with Order of FriendshipNikol Pashinyan to participate in BRICS summit to be held in KazanVice President of European Commission to visit Yerevan on September 9Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of UkraineArmenia-China direct flights launchedIt is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: KhandanyanIn case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private companyKremlin spox announces unofficial summit of CIS countriesRussia launched rocket attacks on Lviv: children among the deadFrench former PM Edouard Philippe launches 2027 presidential bidGovernment shakeup in Ukraine: Kuleba resignsWest gave biased and subjective evaluations to elections held in Azerbaijan: Russian Foreign MinistryArmenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and CooperationRussia, Ukraine again strike each other’s terrotoryOver 4,300 former Karabakh residents apply for Armenia citizenship, 3,000 already receive itAbout 87,000 children vaccinated on first day of polio vaccination in Gaza11 killed, including 5 children, after bus crashes into crowd in front of China schoolZelenskiy meets Dutch PM, seeks permission for long-range strikes against RussiaTwo US soldiers assaulted by nationalist youth group in Turkey, The Guardian Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in UlaanbaatarTehran is against any change in internationally- recognized borders, Iranian officialNewspaper: Aliyev rejects Pashinyan’s proposal to sign agreed articles of Armenia-Azerbaijan peace treatyNewspaper: Turn to light ‘red light’ for Armenia products in Russia market reaches brandyRodents’, primates’ import to, transit transportation via Armenia banned to prevent mpoxDollar drops in ArmeniaBuckingham Palace has ‘secret paranormal library’Papoyan: No Armenia brandy can be sold in Russia without Russian isotope lab testingSri Lanka approves free tourist visas to citizens of 35 countriesAustralia, Norway to jointly build Naval Strike MissilesAuthorities planning to evacuate 45,000 residents from Sumy OblastFinland refused to participate in informal EU meetings in HungaryKazakhstan called on Belarus to objectively assess Astana's positionBorrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilitiesIAEA chief may visit Kursk nuclear power plant early next weekTim Walz accepts VP nomination on third day of Democratic conventionWe call on our colleagues from Foreign Ministry of Russia to refrain from sabotaging through biased statements neither project nor efforts to achieve peace in South Caucasus: Armenia's MFA SpokespersoKenya man being held over murder of 42 women escapes police custody, along with 12 other inmatesQuake hits central IranCzech Rep. to spend part of interest from frozen Russian assets on arming UkraineUkraine's Parliament adopted law potentially banning Moscow-linked churchOlivier Decottignies met with High Commissioner of Diaspora Affairs, Zareh SinanyanAfter attack on Kursk region, there can be no talk of negotiations with Ukraine: LavrovIn the coming days, Modi will visit Kyiv for the first time since start of the war in UkraineBlinken arrives in Egypt to further push Gaza ceasefireThe first supermoon of 2024 rises over GermanyWithin framework of CSTO, obligations towards Armenia remain unchanged: Russia's MFAFighting continues in Kursk and Belgorod regions 1 dead, 7 injured in shootout in Baltimore, USA
Most Popular