00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը. Խաշմանյան (տեսանյութ)Իտալիայի հավաքականը ջախջախեց Հայաստանի ընտրանուն (տեսանյութ)Հայաստանի հավաքականը Իտալիային պարտվում է 1:9 հաշվով (երկրորդ խաղակես)Իտալիայի ընտրանին 5-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի դարպասին (տեսանյութ)Իտալիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտված էԻտալիայի հավաքականը Հայաստանի ընտրանուն հաղթում է 4:0 հաշվովԻտալիայի ընտրանին 2 գոլ խփեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)Կոտայքում բախվել են Mercedes-ը, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է

Աշխարհի թերևս ամենահեղինավոր կինը` Մայր Թերեզան, որն երեկ սրբադասվեց, հոր կողմից ունի հայկական ծագում (տեսանյութեր)

«Իմ գաղտնիքը պարզ է...
Ես աղոթում եմ». Մայր Թերեզա


Սուրբ Մարիամ Մայրաստվածածնից հետո աշխարհի թերևս ամենահեղինավոր կինը՝ Մայր Թերեզան, հոր կողմից ունի հայկական ծագում: Այսօր նրա մահվան 19-րդ տարելիցն է:

Նայեք այս լուսանկարին, մի՞ թե նրանում չեք տեսնում հայուհու բարի և ազնվական դեմքը, մեր մայրերի ու մեծ մայրերի՝ մամերի կամ տատերի աչքերը, հայացքը…

Երեկ առավոտյան կաթոլիկ միանձնուհի, վանական կանանց «Գթության միսիոներներ» կուսակրոն կանանց միաբանության հիմնադիր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ հասարակական գործիչ, գթասրտության խորհրդանիշ դարձած Մայր Թերեզա Կալկաթացին դասվել է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու սրբերի դասին: Արարողությանը ներկա են եղել տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ ու պատվիրակություններ:

Ավելի վաղ, 2003թ. հոկտեմբերի 19-ին Վատիկանում, Հռոմի պապ Ս. Հովհաննես Պողոս Երկրորդի նախաձեռնությամբ, Մայր Թերեզան դասվել էր Կաթոլիկ Եկեղեցու երանելիների շարքը: Հռոմի սրբազան քահանայապետի կողմից սկսվել էր Մայր Թերեզայի սրբադասման ատենաքննությունը:

«RIA Novօsti»-ի տեղեկացմամբ, սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական պատարագի ժամանակ, որը ղեկավարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը: Պատարագին մասնակցել են 100 հազարից ավելի հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից: Սրբադասման արարողության կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում տեղադրվել է պաստառ՝ Մայր Թերեզայի պատկերով: Մայր Թերեզայի սրբադասումը իտալական որոշ ԶԼՄ-ներ համարում են Ֆրանցիսկոս 1-ին պապի արտահերթ հայտարարած Գթասիրության հոբելյանական տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը։

Մայր Թերեզայի սրբադասմանը նախորդել են բժշկման հետ կապված և Եկեղեցու կողմից վկայված երկու հրաշագործություն: Առաջին հրաշքը տեղի է ունեցել մինչև նրան Եկեղեցու երանելիների շարքը դասելը: Մայր Թերեզայի մահվան առաջին տարելիցի օրը՝ 1998թ. սեպտեմբերի 5-ին, մի հնդիկ, որի մոտ ախտորոշված է եղել ստամոքսի անբուժելի քաղցկեղ, հրաշքով բուժվել է այդ հիվանդությունից այն բանից հետո, երբ նախօրեին մարմնին հպել է Մայր Թերեզայի կողմից իրեն նվիրած մեդալը:

Դրանից ուղիղ տասը տարի հետո՝ 2008 թվականին, տեղի է ունեցել 2-րդ հրաշքը՝ դարձյալ վկայված Եկեղեցու կողմից: Դա եղել է 35-ամյա բրազիլացի Մարսիլիո Խադդադ Անդրինոյի գլխուղեղի անբուժելի քաղցկեղի բուժումը: Վերջինս տառապել է ուղեղի մի քանի ուռուցքներից: Վիրահատարանում նա արդեն եղել է կոմայի մեջ, երբ ներս մտած վիրաբույժը նրան հանկարծ հայտնաբերել է նստած և լսել նրա հարցը, թե ինքն ինչ է անում այստեղ: Մարսիլիոյի խոսքերով (նույնը պատմել է նաև նրա տիկինը՝ Ֆերնանդան), ինքը հիվանդության սկսվելուց սկսած, չի դադարել աղոթել Մայր Թերեզային: Վերոնշյալ բուժումները մնում են գիտականորեն անբացատրելի:

Ինչպես հայտնի է, որպեսզի անձը սրբադասվի, բացի մի շարք պահանջների, պայմանների բավարարելուց, պետք է նրա անվան հետ կապված առնվազն երկու հրաշագործություն լինի: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին ավելի վաղ ճանաչել էր Մայր Թերեզայի հետ կապված վերոնշյալ հրաշագործություններից առաջինը: Երկրորդը 2008 թվականից մինչև 2015թ. դեկտեմբեր մնում էր չճանաչված: Սակայն, անցյալ տարվա դեկտեմբերին «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Inquirer»-ը, հայտնեց, որ Հռոմի պապ Ֆրանցիկոս 1-ինը վերացրել է Մայր Թերեզայի սրբադասման վերջին խոչընդոտը. Վատիկանի Սրբերի հարցերով միաբանությունը միաձայն ճանաչել է այն փաստը, որ Մայր Թերեզայի շնորհիվ բուժվել է գլխուղեղի անբուժելի քացկեղով տառապող 35-ամյա բրազիլացին:

Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, Մայր Թերեզան աղոթում ու խնդրում Աստծու գութը և աջակցությունը: Հիմք ընդունելով Հիսուսի այս խոսքերը ՝ «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք», նա տառապյալ, օգնության ու գթության կարիք ունեցող մարդկանց մեջ տեսնում էր Հիսուսին և օգնում էր նրանց այնպիսի մեծ սիրով, ինչպես կօգներ Հիսուսին, եթե սիրելի Հորն օգնելու հնարավորություն ընձեռվեր նրան:

Շատ համառոտ՝ այն մասին, թե ինչ է հայտնի 20-րդ դարի գթասրտության ու ողորմածության խորհրդանիշը համարվող և երեկ միանգամայն արդարացիորեն սրբադասված Մայր Թերեզայի մասին: Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում: Մայր Թերեզան (լրիվ անունը' Մայր Թերեզա Կալկաթացի, անձնագրային անուն ազգանունը - Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթության միսիոներներ» միաբանության հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է. 1979թ. նրան տրվել է Խաղաղության նոբելյան մրցանակ։

1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով, Ագնես Գոնջա Բոյաջիու 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը՝ ի պատիվ 1927թ. սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։

Մայր Թերեզան մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում, շնչարգելության պատճառով: Վերջին խոսքը եղել է՝ «Չեմ կարողանում շնչել»:


Ստորև ներկայացնում ենք Մայր Թերեզայի ստացած պարգևների և մրցանակների հիմնական մասի ցանկը.


1962 թ. Պադմա Շրի՝ Հնդկաստանի 2-րդ ամենաբարձր մրցանակը:
1963 թ. «Լոտոսի տիրուհի» հնդկական շքանշան:
1969 թ. «Ասիայի ամենաարժանի կնոջը՝ աղքատների հետ անսահման և անդադրում աշխատանքի համար»:
1971 թ. Հովհաննես 23-րդ պապի անվան խաղաղության մրցանակ:
1971 թ. Բոստոնում «Բարի սամարացի» մրցանակ:
1972 թ. «Նեհրու» մրցանակ' համաշխարհային գիտակցության համար:
1973թ. Լոնդոնում Տեմպլետոնի մրցանակ՝ կրոնի մեջ առաջադիմության համար:
1973թ. «Բոլոր մայրերի մայր» մրցանակ:
1974թ. «Տիեզերական մայր» մրցանակ:
1974թ. Եմենի վարչապետի մրցանակ՝ Պատվո թուր:
1975թ. հոկտեմբերի 23. Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Ալբերտ Շվայցերի համաշխարհային մրցանակ:
1975թ. Կանադա, Էնտիգոնեշ Նովասկոդիա պատվավոր անդամի կոչում:
1976թ. Ինդիրա Գանդիի կողմից Վիսվաբևարատ համալսարանի բարձրագույն Դեշիկոտամա (գրականության դոկտոր):
1977թ. Քեմբրիջ, աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում:
(1979) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»:
1980թ. Ինդիրա Գանդիի կողմից, Բհարատ Ռանդա՝ «Հնդկաստամի գոհար» մրցանակ:
1981թ. Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարանը բժշկության և վիրաբուժության երախտապարտության պատվավոր վկայական:
1983թ. նոյեմբերի 24, Եղիսաբեթ Բ-ի կողմից Դելիի նախագահական պալատում Արժանասիրության Պատվավոր շքանշան:
1985թ. «Ազատության շքանշան» - ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից:
1988թ. Խաղաղության մրցանակ՝ Մոսկվայի Խաղաղության կոմիտեի կողմից:
1989թ. Աշխարհի կանանց մրցանակ՝ Լեյդի Դիանայի կողմից:
1992թ. ՄԱԿ-ի մշակույթի բաժնի խաղաղության, կրթության, աղքատին նվիրաբերված կյանքի մրցանակ:
1994թ. «Յու Տենդ» խաղաղության մրցանակ՝ մարդկության համար անդուլ աշխատանքի համար:
1996թ. օգոստոս, ԱՄՆ. Պատվավոր քաղաքացի պարգև (մինչ այդ տրվել է 2 անգամ):
1997թ. մայիս, ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ:


Ահա մի համառոտ ծաղկաքաղ՝ Մայր Թերեզայի մտքերից.

Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը:
Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է:
Տուր սիրտդ սիրելու և ձեռքերդ՝ ծառայելու համար:
Շատ տառապանքներ կան այս աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության, բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը… Բայց ես դեռևս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը մենակ լինելն է, չսիրված և ոչ ոքի չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը ամենավատ հիվանդությունն է, որ մարդը կարող է երբևիցե ունենալ:

Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում:
Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է:
Փոքրիկ բարի գործերը՝ արված մեծ սիրուց դրդված, ուրախություն և խաղաղություն են բերում:
Ահավասիկ, երազանքներիս մեծ մասը հավանաբար չեմ կարող իրականացնել: Հավաստի մի բան կա, սակայն, որն ինձ համար էական է: Գիտեմ, որ Տերն ինձ կանչում է: Նա ինձ սիրում և քայլերս առաջնորդում է՝ ինձ տալով միսիոների կոչում. ահա իմ միակ վստահությունը:

Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ ակնթարթում կարող է կործանվել, շարունակիր կառուցել ամեն դեպքում:
Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգևոր ճանապարհն է' վստահության և անսահման անձնուրության ճանապարհը:
Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում: Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է:

Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն ծածուկ եսասիրական մտադրության մեջ, բարիք գործիր ամեն դեպքում:
Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ:
Սիրի՛ր. ինչքան ավելին ես կիսում ուրիշների հետ, այնքան ավելի շատ ես ձեռք բերում:
Եթե ոչինիչ չունենք տալու, այդ ոչինչը տանք:

Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները: Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ:
Ինչպես արդեն նշեցի, Մայր Թերեզան հոր կողմից ունի հայկական ծագում: Սա ազգային սնապարծության կամ տարբեր անձանց առանց որևէ հիմքի հայացնելու արատավոր, իսկապես դատապարտելի ու մերժելի ձգտման արտահայտություն չէ: Նաև ընդգծեմ, որ Մայր Թերեզայի հոր հայ լինելը դեռ բնավ հիմք չէ պնդելու, որ նա հայ էր, քանի որ նկատի ունենալով մոր ալբանուհի լինելը, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Մայր Թերեզան ալբանուհի էր: Ավելին. Մայր Թերեզան ծնվել, ապրել, կրթվել ու դաստիարակվել է ոչ հայկական միջավայրում (հորը կորցրել է 8 տարեկանում), խոսել է այլ լեզվով, եթե նույնիսկ հայերեն իմացել է, ապա միայն հատուկենտ բառեր, ազգային ինքնությամբ նա իրեն հայ չի զգացել կամ լռել է այդ մասին, համենայն դեպս, ասվում է, թե նա իրեն արյամբ ալբանուհի է համարել, քաղաքացիությամբ՝ հնդկուհի:

Մայր Թերեզայի հայրական կողմից հայկական ծագման վերաբերյալ հոդվածաշարի առաջին նյութն այժմ պատրաստվում է և կհրապարակվի այսօր երեկոյան:

Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութերը ստորև.


 

 

 

Լրահոս
19 Նոյ
Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը. Խաշմանյան (տեսանյութ)Հարի Սթայլզը՝ բալետի պարուհու հանդերձանքով (լուսանկարներ)Իտալիայի հավաքականը ջախջախեց Հայաստանի ընտրանուն (տեսանյութ)Կրասնոյարսկում որդին փրկել է մորը՝ իր լյարդի մի մասը տալով նրանՀայաստանի հավաքականը Իտալիային պարտվում է 1:9 հաշվով (երկրորդ խաղակես)Իտալիայի ընտրանին 5-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի դարպասին (տեսանյութ)4 կգ թմրանյութ տեղափոխելու համար կինը հղի է ձևացել (լուսանկարներ)Իտալիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտված էՈղբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատարի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի Իտալիայի հավաքականը Հայաստանի ընտրանուն հաղթում է 4:0 հաշվովԻտալիայի ընտրանին 2 գոլ խփեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)«Լայվի» փոխարեն պատմություն սովորի, որ Պապ թագավորին էլ օրինակ չբերես. Արա ՎարդանյանՔաջարանում ամուսինը դանակահարել է կնոջը. վերջինս հրաժարվել է հաղորդում տալ«Զզվելի է». Նոր Նորք վարչական շրջանի արձագանքը` «Մել» ֆիլմի թրեյլերին (լուսանկար) Փորձագետները նշել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները Հրաձգություն՝ Օկլահոմայի «Walmart» առևտրի կենտրոնում. կան զոհեր «Հայաստանի բույրերը». Նիկոլ Փաշինյանը հատված է հրապարակել իր գրքիցԱմերիկացին 303 լիտր արյուն է հանձնել և փրկել 1920 մարդու կյանքԿոտայքում բախվել են Mercedes-ը, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներԱննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ (լուսանկարներ)Մեգան Մարքլը մինչ օրս բրիտանական քաղաքացիություն չունիՀայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը Էմիլի Ռատակովսկին կրկին «մոռացել» է կրծկալ կրել (լուսանկարներ)Կանադայում կովը վաճառվել է 106 հազար դոլարովՎրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն. Վահագն Վարագյան Սիրիայում այրել են Ռուսաստանի ռազմական տեխնիկան (տեսանյութ)Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա արկղերով քրգործերը․ Արայիկ Հարությունյանը՝ դասախոսինՖրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվելԱկանի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է ԵրևանՀայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում. Յուրի ԱվետիսյանԿրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը. Նիկոլ ՓաշինյանDark Ravens մոտոակումբը «Տղա եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին. ՀովհաննիսյանԸնդունելության քննությունները վերանալու են. ԿԳՄՍ նախարարը՝ սպասվող փոփոխությունների մասինՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Սամվել Կարապետյանի դուստրը հրավիրվել է Ֆրանսիայի Սենատ (լուսանկարներ)Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՄեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք ճիշտ չեն. Արայիկ Հարությունյան«Ես պտի էս ավտոների հետ նկարվեմ, էն կողմ գնացեք». Փաշինյանը լուսանկարվել է մետաղական ջարդոնների վրա (տեսանյութ)Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը (տեսանյութ)
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«Ժամանակ». Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել «168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել
«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»Պահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)