00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավոր

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ:
 
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգն ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, պարզվել շարժառիթը և որ սպանության մեջ մեղադրվող Մ.Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված սպանության փորձը եղել է պատվիրված։
 
Այսպես՝ Դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների և կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը՝ 36-ամյա տղամարդը, ում պատվիրված է եղել կալանավորի սպանությունը, մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալին ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պարանոցի և դեմքի շրջանում կտրված վերքերի ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Միաժամանակ, քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձը պատվիրելու դեպքի առթիվ, և ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Բացի այդ, քննիչը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, կյանքը վտանգելով կալանավորի նկատմամբ սպանության փորձը կանխելու և խափանելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու համար խրախուսելու վերաբերյալ:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
դիտվել է 770 անգամ
Լրահոս
20 Հուն
«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի Մկները կրծել են բանկոմատում առկա գումարը (տեսանյութ)Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ) ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՈ՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»Ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը». «Ժողովուրդ».«Ալֆոնս»-ը բողոքել է Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել. «Ժամանակ» Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. «Ժողովուրդ» «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի». «Ժողովուրդ» . «Դուք մեզ հե՞տ եք». Նազիկ Ամիրյանը զանգեր է կատարում. «Ժամանակ» Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում. «Հրապարակ»«Փաստ». «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». ՔաղաքագետՍերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ»«Անձամբ եմ Մանվել Գրիգորյանին նշանակել բրիգադի հրամանատար». «Փաստ»ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումների շարքը. «Հրապարակ»Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը
Ամենադիտված