Lurer.com | Անպատժելիության մթնոլորտ՝ փողի դիմաց. «Վանաձոր» ՔԿՀ-ի 11 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Անպատժելիության մթնոլորտ՝ փողի դիմաց. «Վանաձոր» ՔԿՀ-ի 11 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ: Հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլև հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսևորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման և իրագործման համար: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:

Ձևավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որևէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը և Վարդան Գևորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը:

Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գևորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով,

Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի և Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 3465 անգամ
Լրահոս
20 Օգոս
Կայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան 70 դիակ հանրակացարանի դիմացԲացառիկ երևույթ. Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. ահա, թե երբ Ողբերգական դեպք Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Սուրենյանի կանխատեսումըԴաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից) Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը (տեսանյութ) Պրեմիերա. Անի Երանյան «Only you» (տեսանյութ)Վլադիմիր Պուտին-Անգելա Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրըԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջՄասիսում քաղաքացին ինքնահրկիզվել էԱռաջիկա 5 օրերին անձրեւ է սպասվում«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքինԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբԱյսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունցել «Շանգրի Լա» խաղատան դիմաց (լուսանկարներ)Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների ինքնությունը հայտնի էՀայաստանի կառավարության աջակցության ցույց Գլենդելում (տեսանյութ)Աստղագուշակ` օգոստոսի 19-ի համարՀայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ)
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...