Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։ Աստված է մեր Տերը: Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։ Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Արշակ արքեպի...
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք ու միացել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին։
ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։ Նշվում է, որ Հայաստանը միաժամանակ չի առարկել տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։
ԼՈՒՐԵՐ․com-ը Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանից հետաքրքրվեց` աջակցո՞ւմ է Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարին, և առհասարակ, ի՞նչ կարծիք ունի Եկեղեցու ստանձնած նոր պատասխանատվության և երկրում տեղի ունեցողի մասին։ Արմեն Խանդիկյանը նախընտրեց տեսախցիկի առաջ հրաժարվել մտավորականի կոչումից, միայն թե համարձակորեն կարծիք չհայտնի «Տավուշյան շարժման» մասին։ Ընդգծենք, որ պարոն Խանդիկյանը այն մտավորականներից է, որոնք ամեն կերպ հարմարվողական մոտեցումներ...
Ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարց է ուղղվել, թե որքան մեծ են ռիսկերը, որ Հայաստանը կդադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նախկինում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ «Ի պատասխան՝ կարող եմ մի բան ասել. ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է ընթանում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հայտարարել է, որ ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը և ՀՆԱ-ի զգալի մասնաբաժինը։ «Այս մասին գիտեն մասնակից երկրները։ ԵԱՏՄ-ի զարգացումը բխում է բոլոր...