Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում է
Բլոգոսֆերա
Մայիսի 19-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի արած գրառմանը պատասխանել է Կարեն Ավագյանը.
«Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի:
Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։
Կարդացեք նաև՝ «Էս էլ սենց. պետական բուհերն այլևս չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները»: