00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)«Քաղաքացու օրվա» համար 124 միլիոն դրամը աբսուրդային մեծ գումար չէ. իմքայլական պատգամավոր«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԵրևանը` տատանումների մեջ. ինչո՞ւ հիշեցին «Լավրովի պլանը» Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Լավրովը Ուկրաինայի ապագա իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

ՀԱՊԿ-ում արշալույսները խաղաղ չեն

 
Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում պետք է լուծվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտում Հայաստանը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո այդ պաշտոնը կորցնելու է, իրադարձությունները հաստատեցին կանխատեսումը: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նախօրեին Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը օրակարգից հանվել է հայկական կողմի խնդրանքով՝ հավի առնելով երկրում նախընտրական շրջանը: Սակայն այդ հայտարարությունից հետո վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և վերահաստատեց Փաշինյանի հայտարարությունը:
 
Փաստորեն, ունենք բավականին լուրջ լաբիրինթոս:
 
Սա ընդամենը նախընտրական «նվեր» է Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չզարգանան հակառուսական ու հակահապկական տրամադրություններ և հերթական անգամ չշեշտվի, որ Նիկոլ Փաշինյանը` ռազմավարական գործընկերոջը տված իր «փայլուն» գնահատականներում կամ շատ էր շտապել, կամ պարզապես սխալվում է: 2019-ին էլ Հայաստանը չի ստանալու մինչև 2020-ը իրեն հատկացված պաշտոնը` կոնսենսուս չկա ու չի լինելու, առավելագունը՝ Հայաստանը վետո է դնելու Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնալու Վալերի Սեմերիկովը:
 
Պուտինը, փաստացի, առաջարկել է ոչ թե հարցը հետաձգել, այլ հարցից հրաժարվել, ու Փաշինյանն ընդունել է: Դա միանշանակ է: «Աշխատանքային ընթացակարգերը» հարցը հրապարակային քննարկման հարթակից դուրս բերելու միջոց են: Փաստացի` Պուտինը հերթական անգամ, շնորհիվ Հայաստանի, ստանում է ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորություն, ուրեմն նրա ինչի՞ն է պետք գլխացավանքի մեջ մտնել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ ու նրանց համոզել հարգել կառույցի կանոնադրությունը: Ի՞նչ կանի Հայաստանը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։ Սա է հարցը: Սեպը սեպով են հանում: Եթե Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ում երկրորդական ու ենթակայական դեր կատարել, խելոք համաձայնելու է Լուկաշենկոյի թեկնածուին: Եթե մտադիր է կառուցվածքային փոփոխություններ առաջադրել` օգտագործելու է առիթը` մերժելով Բելառուսի թեկնածուին: Սա մանրիկ վրեժխնդրություն չէ, սա սկզբունքային հարց է:
 
Հայաստանում երբեք էլ ՀԱՊԿ-ին ազգային անվտանգության երաշխավոր չեն դիտարկել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանության հարցը կարևորվեց սկզբունքի պաշտպանության տեսակետից: Ի վերջո` որ երկրի ներկայացուցիչն էլ լինի կառույցի գլխավոր քարտուղարը, իր երկրի համար որևէ բարենպաստ որոշում չի ընդունելու, եթե չկա ներքին պայմանավորվածություն:
 
Հիմա Փաշինյանի ջատագովները սկսելու են հայտարարել, որ ՀԱՊԿ-ում խնդիրը ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց «քանդելու» համար պետք է լավ դիրքավորվել և շատ մեծ հարց է` Նիկոլը ուզու՞մ է կամ պատրա՞ստ է Ռուսաստանի կցորդը չլինել: Փաստացի` ՀԱՊԿ-ում Հայաստանին ցույց տվեցին իր տեղը` երկրորդական անդամ: Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:
 
Հատկանշական է, որ Բելառուսն ու Ղազախստանն այս պաշտոնի միջոցով փորձում են ճնշել Հայաստանին: Նրանց համար էլ երկրորդական է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Դա առավել է կարևորում հարցը` կառույցի ղեկավարի խնդրից վերածվելով միջպետական հարաբերությունների հարցի, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, միայն առերևույթ է ամեն ինչ հարթ ու բարեկամական:
 
Այս ամբողջ պատմությունը վկայեց, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր արբիտրի դերը և ազատ նավարկության է թողնում խնդիրը` վստահ, որ իր ափերին է կայանելու ղեկավարումը կորցրած նավը: Ու հիմա Հայաստանը լուրջ ու երկար պիտի մտածի` իր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը` ի՞նչ է տալիս ու ի՞նչ հեռանկարներ է խորտակում: Բոլորի համար արդեն պետք է պարզ դառնա, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ը դատարկ հնչյուն է: ՀԱՊԿ-ով լուծվող բոլոր խնդիրները կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում, եթե լուծվելու են:
 
 
Աղասի Առաքելյան
Լրահոս
20 Ապր
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ)Սիրուշոյի ամենակարևոր ձեռքբերումը (լուսանկար)«Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարըՎալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր «Չեբուրաշկայից»՝ պատգամավոր. Արեն Մկրտչյանը պարծենում, որ ինքն է եղել Սերժ Սարգսյանին նմանակող «չեբուրաշկան»«Քաղաքացու օրվա» համար 124 միլիոն դրամը աբսուրդային մեծ գումար չէ. իմքայլական պատգամավորԴավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության էՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵրևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցըՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվԴավիթ Սանասարյանը քավության նոխա՞զ. Մենուա Հարությունյան Զատկի լավաշն ենք թխում. Նաիրա Զոհրաբյան«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԵրևանը` տատանումների մեջ. ինչո՞ւ հիշեցին «Լավրովի պլանը» Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Լավրովը Ուկրաինայի ապագա իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում «Փյունիկ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ)Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ՝ անկախ ընտրությունների արդյունքներից Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ «Միշտ զանգել, ասել է հետ արի, բայց կինը չի ուզեցել գա». տղամարդուն կախված են գտելՄինչև Դուք հանձնարարական չեք իջեցնում, Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛. Անահիտ ԲախշյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Լիբիայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 220-ի Ի՞նչն է դրդել տղային սպանել եղբորը. համակարգչային խա՞ղն է պատճառըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)Իրավիճակը՝ սահմանինեղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծըԳագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ (տեսանյութ) Մենք հասել ենք մի վտանգավոր կետիՀաճարենու փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ»-ը տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք Աշխատում էի` մարում էի, հիմա աշխատանքս կորցրել եմ` չեմ կարող մարելԻբրահիմովիչի գոլը` 11 մետրանոցից (տեսանյութ)«Ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալըԹույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրումՀայտնի է Ալեքսանդր Թարխանովի մարզչական շտաբըԵրգչուհի Ադելն ամուսնալուծվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Դեմ Դիմաց. Մենուա Հարությունյան-Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի վերջին եթերի մասին (տեսանյութ)Գեղեցիկ գոլ` հեռահար հարվածից (տեսանյութ)
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԿրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ ՍարգսյանըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)