00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լուր եմ տալիս գալիք վտանգի մասինՀարկադրել են մուրացկանությամբ զբաղվել, վաստակած գումարը՝ վերցրել. թրաֆիքինգի դեպք է բացահայտվել (տեսանյութ) Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂԻ՞նչ է, սա՝ դեղնակտուցների ապստամբությու՞ն, թե՞ լակոտապետության հաստատում. Լևոն ՋավախյանՀՀ նախագահը ոստիկանության զորքերի նոր հրամանատար է նշանակել Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համարՏղե′ք, դուրս եկեք «իներցիոն տաշտից». նախարարի տեղակալը հայտնել է աշխատանքից ազատման պատճառըՕրվա խորհուրդը«168 ժամ». «Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել

ՀԱՊԿ-ում արշալույսները խաղաղ չեն

 
Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում պետք է լուծվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտում Հայաստանը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո այդ պաշտոնը կորցնելու է, իրադարձությունները հաստատեցին կանխատեսումը: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նախօրեին Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը օրակարգից հանվել է հայկական կողմի խնդրանքով՝ հավի առնելով երկրում նախընտրական շրջանը: Սակայն այդ հայտարարությունից հետո վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և վերահաստատեց Փաշինյանի հայտարարությունը:
 
Փաստորեն, ունենք բավականին լուրջ լաբիրինթոս:
 
Սա ընդամենը նախընտրական «նվեր» է Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չզարգանան հակառուսական ու հակահապկական տրամադրություններ և հերթական անգամ չշեշտվի, որ Նիկոլ Փաշինյանը` ռազմավարական գործընկերոջը տված իր «փայլուն» գնահատականներում կամ շատ էր շտապել, կամ պարզապես սխալվում է: 2019-ին էլ Հայաստանը չի ստանալու մինչև 2020-ը իրեն հատկացված պաշտոնը` կոնսենսուս չկա ու չի լինելու, առավելագունը՝ Հայաստանը վետո է դնելու Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնալու Վալերի Սեմերիկովը:
 
Պուտինը, փաստացի, առաջարկել է ոչ թե հարցը հետաձգել, այլ հարցից հրաժարվել, ու Փաշինյանն ընդունել է: Դա միանշանակ է: «Աշխատանքային ընթացակարգերը» հարցը հրապարակային քննարկման հարթակից դուրս բերելու միջոց են: Փաստացի` Պուտինը հերթական անգամ, շնորհիվ Հայաստանի, ստանում է ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորություն, ուրեմն նրա ինչի՞ն է պետք գլխացավանքի մեջ մտնել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ ու նրանց համոզել հարգել կառույցի կանոնադրությունը: Ի՞նչ կանի Հայաստանը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։ Սա է հարցը: Սեպը սեպով են հանում: Եթե Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ում երկրորդական ու ենթակայական դեր կատարել, խելոք համաձայնելու է Լուկաշենկոյի թեկնածուին: Եթե մտադիր է կառուցվածքային փոփոխություններ առաջադրել` օգտագործելու է առիթը` մերժելով Բելառուսի թեկնածուին: Սա մանրիկ վրեժխնդրություն չէ, սա սկզբունքային հարց է:
 
Հայաստանում երբեք էլ ՀԱՊԿ-ին ազգային անվտանգության երաշխավոր չեն դիտարկել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանության հարցը կարևորվեց սկզբունքի պաշտպանության տեսակետից: Ի վերջո` որ երկրի ներկայացուցիչն էլ լինի կառույցի գլխավոր քարտուղարը, իր երկրի համար որևէ բարենպաստ որոշում չի ընդունելու, եթե չկա ներքին պայմանավորվածություն:
 
Հիմա Փաշինյանի ջատագովները սկսելու են հայտարարել, որ ՀԱՊԿ-ում խնդիրը ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց «քանդելու» համար պետք է լավ դիրքավորվել և շատ մեծ հարց է` Նիկոլը ուզու՞մ է կամ պատրա՞ստ է Ռուսաստանի կցորդը չլինել: Փաստացի` ՀԱՊԿ-ում Հայաստանին ցույց տվեցին իր տեղը` երկրորդական անդամ: Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:
 
Հատկանշական է, որ Բելառուսն ու Ղազախստանն այս պաշտոնի միջոցով փորձում են ճնշել Հայաստանին: Նրանց համար էլ երկրորդական է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Դա առավել է կարևորում հարցը` կառույցի ղեկավարի խնդրից վերածվելով միջպետական հարաբերությունների հարցի, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, միայն առերևույթ է ամեն ինչ հարթ ու բարեկամական:
 
Այս ամբողջ պատմությունը վկայեց, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր արբիտրի դերը և ազատ նավարկության է թողնում խնդիրը` վստահ, որ իր ափերին է կայանելու ղեկավարումը կորցրած նավը: Ու հիմա Հայաստանը լուրջ ու երկար պիտի մտածի` իր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը` ի՞նչ է տալիս ու ի՞նչ հեռանկարներ է խորտակում: Բոլորի համար արդեն պետք է պարզ դառնա, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ը դատարկ հնչյուն է: ՀԱՊԿ-ով լուծվող բոլոր խնդիրները կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում, եթե լուծվելու են:
 
 
Աղասի Առաքելյան
Լրահոս
23 Մայ
Լուր եմ տալիս գալիք վտանգի մասինՈՒՂԻՂ․ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստը Հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել, վաստակած գումարը՝ վերցրել. թրաֆիքինգի դեպք է բացահայտվել (տեսանյութ) Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթիում կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂԻ՞նչ է, սա՝ դեղնակտուցների ապստամբությու՞ն, թե՞ լակոտապետության հաստատում. Լևոն ՋավախյանՀՀ նախագահը ոստիկանության զորքերի նոր հրամանատար է նշանակել Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համարՏղե′ք, դուրս եկեք «իներցիոն տաշտից». նախարարի տեղակալը հայտնել է աշխատանքից ազատման պատճառըՕրվա խորհուրդը«168 ժամ». «Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել«Ժողովուրդ». Պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել «Ժողովուրդ». ՍԴ դատավորի նոր թեկնածուին ևս դեմ են քվեարկելու «Ժամանակ». Հայաստանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց «Ժամանակ». Հակահեղափոխական հավաք են կազմակերպել «Փաստ». Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը«168 ժամ». Զգուշացում ԵԽԽՎ-ից«Հրապարակ». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից «Փաստ». Ձերբազատվում են դաշնակցական պաշտոնյաներից «Հրապարակ». Որ դեպքում կխուսափի վեթինգից «Ժամանակ». Պաշտոններին հրաժեշտ կտանՊատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում«Տորոնտո»-ն հաղթանակ տոնեց (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն ևս հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբՀիվանդանոցի 14 բուժքույր միաժամանակ հղիացել է, նրանցից մեկը երկվորյակ է սպասումՀարոյանի թիմը պարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչումԿարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմըԿենդանակերպի 5 նշան, որոնք անտանելի բնավորություն ունենՄեսսին կզբաղվի նոր բիզնեսովԱվտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում (տեսանյութ)Ռոնալդուի սիրելին «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շնորհանդեսին (լուսանկարներ)Կնվաճենք Եվրոպայի լիգայի գավաթը, ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն Մխիթարյանի. ԻվոբիԼիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր փարիզյան բեմական կերպարը (լուսանկար)«Քեզ համար, Հայաստան» համերգային երեկոն անցկացվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոԴատավորների դրամական միջոցները՝ ըստ հայտարարագրերի (լուսանկարներ)«Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համարՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպքԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԹուրքիան խոշտանգում է սեփական քաղաքացիներին«Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ». Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ (տեսանյութ)Սուպերմոդել Բելլա Հադիդն անկեղծ ֆոտոշարքը (լուսանկարներ)«Իմ քայլը» ուզում է ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրի. փակ խոսակցության ձայնագրությունՄԻՊ-ը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակի հետ կապվածՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակըՍպասվում է անձրև և ամպրոպԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյովՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով կգումարվի դատավորների արտահերթ ընդհանուր ժողովԻտալիայում տուրիստական ավտոբուս է վթարվել. տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներՏիմատին Հայաստանում նկարահանված տեսահոլովակից հատված է հրապարակել (տեսանյութ)Աշոտյանը՝ Սվիտալսկու հայատարարության մասին
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանՎարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում ենԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի«Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունենում «օրենքով գող» Պզոյի դստեր հարսանիքը (լուսանկարներ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)