Ժամանակը ցույց կտա՝ Արմեն Սարգսյանի քայլը պետականամետ էր, թե՝ ոչ․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
Առաջադրված միակ թեկնածուն Վահե Գրիգորյանն է։
ԱԺ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց․ «Չեմ կարող չանդրադառնալ մի փոքր ակնարկի, որը վերաբերվում է Վահե Գրիգորյանի «բանտային» անցյալի մասին և ուզում եմ շտկում մտցնել ոչ թե բանտային անցյալ, այլ քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող անցյալ, ոտնահարվող իրավունքները պաշտպանող անցյալ։ Ես հարգում եմ Վահե Գրիգորյանի այն դիրքորոշումը, որով նա չի կեղծում նախկինում իր արած հայտարարությունները, ցանկացած գնով չի գնում ընտրվելու ճանապարհով։ Ժամանակը ցույց կտա, թե Արմեն Սարգսյանի քայլը պետականամետ էր, թե՝ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում: