Աշակերտուհին ծննդաբերել է քննության ժամանակ

Գվինեայում աշակերտուհին սկսել է ծննդաբերել քննության ժամանակ, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով The Sunday Times-ին։
18-ամյա շրջանավարտը քննության է եկել եւ կարճ ժամանակ անց նրա երկունքի ցավերն սկսվել են։ Նշվում է, որ նրան անմիջապես տարել են հիվանդանոց, որտեղ 10 րոպե հետո տղա է ծնվել։
Ծննդաբերությունից հետո աշակերտուհին արագ հավաքել է իրեն ու կես ժամ անց վերադարձել լսարան։
Երիտասարդ աղջիկը հարազատներից թաքցրել էր, որ ծննդաբերության պահը մոտ է, քանի որ վախենում էր` ծնողները իրեն քննության չեն թողնի։